Երբ 12 տարի առաջ երկար մազերով, սեւ մորուքով, բարձրահասակ, նիհար, սպիտակ ցիլինդրով Հարություն Խաչատրյանն առաջին անգամ ասուլիս հրավիրեց ու լրատվամիջոցներին (այն ժամանակ մեր լրատվական դաշտն այսքան փթթուն չէր) տեղեկացրեց, որ ուզում են Հայաստանում անցկացնել «Ոսկե ծիրան» կինոփառատոն, իսկույն եւեթ ծավալվեցին հակասական կարծիքներ: Շատերը հեգնեցին. «Կինո ունե՞ք, որ կինոփառատոն եք ուզում ...
Կանադական «Գազեթ» թերթի հուլիսի 7-ի համարը գուժում է մահը քվեբեկաբնակ հայ արձակագիր, բանաստեղծ, լեզվաբան եւ թարգմանիչ Հակոբ Խաչիկյանի (Ակոբ Հաչիկյան), ով իր բեղուն գրական եւ գրականագիտական աշխատանքների համար պարգեւատրվել էր «Ս. Սահակ- Ս. Մեսրոպ» շքանշանով եւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով:
Այս ամիս երեւանյան հանդիսատեսը երկու օր անընդմեջ ցնցվեց եւ խորապես հուզվեց Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բեմում իր տեսածից: «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման (բեմադրիչՙ Արսեն Մեհրաբյան) պրեմիերան անմոռանալի տպավորություն թողեց ոչ միայն սուր դրամատիկ սյուժեի, այլեւ բալետմայստերի եւ մենակատարների բացարձակ վարպետության շնորհիվ: Վերջինների թվում էին մեր բալետասերին քաջ ծանոթ ...
Ժասմենը հայ թատրոնի մեծագույն դերասանուհիներից մեկն է: Նա առաջին հայ կինոդերասանուհին է (Պրոտոզանովի «Երջանկության բանալիները» ֆիլմում, 1913, ուկրաինուհի Սոնյայի դերով) եւ 20-րդ դարի վերջին խոշոր ողբերգու դերասանուհին: Մեկն այն դերասանուհիներից, որը ճանաչում էր գտել նաեւ Անդրկովկասից դուրս: Նրա արվեստը (դերասանուհի, ռեժիսոր) բարձր է գնահատվել Թիֆլիսում, Բաքվում, Երեւանում: Եղել է Ադրբեջանի ...
Հայրս ու մայրս շատ հազվադեպ էին միասին տեղ գնում: Հայրս ուներ իր շրջապատըՙ արվեստի երեւելի գործիչներ, որոնք ձմռան ամիսներին հավաքվում էին «Արմենիա» հյուրանոցի երկրորդ հարկի ռեստորանում, ուր ունեին իրենց մշտական սեղանը, իսկ տաք ամիսներին հավաքվում էին կինո «Մոսկվայի» դիմացի «Ինտուրիստ» հյուրանոցի առաջին հարկի բացօթյա սրճարանում: Որպես օրենք, այդ ամենօրյա հավաքներին ...
Ամեն մի ցուցահանդեսի բացում տոն է մեզՙ երեւանցիներիս համար (այդ մասին իր բացման խոսքում նշեց նաեւ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը), սակայն այս մեկի մեջ ամեհի ցավ կար, կորուստի անվերադարձ զգացողություն... Չէ որ մեր Դավիթը, հազիվ բոլորած չորս տասնամյակը, հեռացավ կյանքից...