Այս տարի լրանում է հայ կինոյի պատմության ուղենշային ստեղծագործություններից մեկիՙ Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» կինոնկարի ստեղծման հիսուն տարին: Այն մինչ օրս միակ հայկական լիամետրաժ խաղարկային կինոնկարն է, որն ընդգրկված է եղել Կաննի հեղինակավոր կինոփառատոնի հիմնական մրցույթում, արժանացել ֆրանսիացի ականավոր կինոգետ Ժորժ Սադուլի գնահատականին:
Մոնրեալի համալսարանի համեմատական գրականագիտության դոկտոր Նելլի Հոջիկյանը L’Hazmattan հրատարակչությունում լույս է ընծայել «Ատոմ Էգոյանը եւ հայկական սփյուռքը. ցեղասպանություն, ինքնություններ, տեղաշարժեր, վերապրողներ» աշխատությունը, որտեղ հետցեղասպանական վերապրած մշակույթը քննության է առնում կանադահայ նշանավոր կինոբեմադրիչ Ատոմ Էգոյանի ստեղծագործությունների հաջորդայնության ուսումնասիրման միջոցով: 232 էջանոց գրքում այսպես կոչված «հետաքսորյան փորձի» հետազոտությունն իրականացվում է կանադահայերի ներգաղթի ...
Ժամանակակից հայ բանասիրական միտքը ես ուզում եմ բաժանել երկու մասի. առաջինը զբաղված է... չգիտեմ ինչով: Երկրորդը գլուխը կախ իր գործն է անում: «Խոնարհ մշակ» արտահայտությունը, որը հայոց բանասիրության մեջ ամենատիպականն է, այսօր մեզանում գրեթե վերացած է: Ի՛նչ Ղեւոնդ Ալիշան, ի՛նչ Արշակ Չոբանյան, ի՛նչ Հակոբ Օշական: - Այնպիսի տպավորություն է, որ ...
Ֆրանսիացի հանրաճանաչ բանաստեղծ, թարգմանիչ, Լ՛Հարմաթան հրատարակչության «Հայ գրարվեստ» մատենաշարի տնօրեն Սերժ Վենտուրունու հետ ծանոթացել եմ Փարիզի հայկական ռադիոյում (AYP FM): Դա 2006 թվականին էր, Սերժ Վենտուրինին իր տիկնոջՙ թարգմանչուհի Եղիսաբեթ Մուրադյանի հետ իմ «Au fil des pages» հայտագրի հյուրն էին: Հայտագիրն սկսվեց Եղիշե Չարենցի բանաստեղծությամբ, կարդում էր Սերժ Վենտուրինին, եւ ...
Սենյակի պատին կախված տիկնիկներով լուսամփոփներ են, այս ու այն կողմ դրված են փայտե ձի ու կաթսաներ, տիկնիկներ, վերապրողների լուսանկարներ, անմոռուկի փունջ ու տպավորությունների գիրք, ուր նույնիսկ ազգությամբ թուրքերը գրել ենՙ «Սիրով Թուրքիայից» եւ նկարել տիկնիկներ: Հնչում է Տիգրան Համասյանի երաժշտությունը, իսկ էկրանին պտտվում է 7.5 րոպեանոց ֆիլմըՙ նվիրված տիկնիկներով խաղացող ...
Փարիզյան «Ալբեն Միշել» հրատարակչությունը վերահրատարակել է 1936 թ. իր իսկ լույս ընծայած «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը Մեծ եղեռնի մասին պատմող լավագույն ստեղծագործություններից է: Հեղինակը ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելն է: Վեպն առաջին անգամ լույս տեսավ 1933 ...