Արփիկը. այսպես էին կոչում նրան. ոչ միայն մտերիմներն ու բարեկամները, նաեւՙ անծանոթներն ու հակառակորդները: «Արփիկը դեմ է», կամ «Արփիկը համաձայն է», կարեւոր հարցերում ասում էին ոչ միայն ֆրանսահայ գաղթօջախում: Կարծես մի ամբողջ կազմակերպություն լիներ: Արփի՛կը: Այդ անունը նույնացել էր նրա հրատարակած թերթինՙ «Յառաջին», որի հետ միասին կարծես մի էստեբլիշմենտ լիներ, ...
Շատ կանուխէն թուած է ինծի, թէ «Յառաջ»ը թերթ մը ըլլալէ աւելիՙ մթնոլորտ մըն է, կուսակցութեան մը բերանը ըլլալէ առաջՙ ժողովուրդի մը խղճմտանքը, զարնուած Արեւմտահայութեան սիրտէն բխող զգացումներու ուժեղ ցայտք մը, որ հոսանք կը կազմէ եւ աղտ չի բռներ, եւ նոյնիսկ տափարակ իր հունին մէջ ու տափակցնող ափունքինՙ չի լճանար, ու ...
Ֆրանսահայ պարադիր եւ երաժիշտ Ժիրայր Մատիլյանին հանդիպեցի պատահաբար, երեւանյան մշակութային մի միջոցառման ժամանակ: Մեծ անակնկալ էր իր համար իմանալ, որ հենց նոր իր հետ ծանոթացած անձը տեղյակ է իր գործունեությանը: «Կնշանակիՙ կյանքս իզուր չեմ ապրել», կես-կատակ ասաց նա: Մեր հաջորդ հանդիպմանը խնդրեցի մանրամասն պատմել իր կյանքի ու գործունեության մասին: Փարիզում ...
Արդի հայ կերպարվեստի նահապետ Ռուբեն Ադալյանն իր ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսների շարք ներկայացրեց Նկարիչների միության եւ Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահներում: Նկարիչը ցուցահանդեսները հանրությանը պիտի ներկայացներ տակավին 2014-ի վերջերին, սակայն ցուցանորի նախօրյակին վախճանվեց կինը, նույնպես նկարչուհի, եւ մոտ յոթ ամիս անց արվեստասերն առիթ ունեցավ հանդիպելու այն նկարչին, որն ազգային մոդեռնի հիմնադիրներից ...
Հայ գեղանկարչության մեջ Մեծ եղեռնի արձագանքների ամբողջացման, դրանք հավաքական գիրք- ալբոմի վերածելու տեւական աշխատանքի համար պարտ ենք արվեստաբան Շահեն Խաչատրյանին: 2010-ինՙ Մեծ եղեռնի 95-րդ տարում լույս տեսավ «Ցավի գույնը» ծավալուն ալբոմը, եւ այս տարիՙ 100-ամյա տարելիցին նվիրվածՙ «Հայոց եղեռնը» խորագրով հատորյակը: Ճանաչողական առումով մեծ նշանակություն ունեցավ նաեւ արվեստաբանի դասախոսությունների շարքըՙ ...
Հայ ակադեմիական գրականագիտությունը մինչեւ այժմ հրատարակել է ֆունդամենտալ երեք աշխատանքՙ Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմություն» երկհատորյակը, «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակը, որն արժանացել է պետական մրցանակի, եւ «Սովետահայ գրականության պատմությունը»:
Լոս Անջելեսի «Դորոթի Չանդլեր» օպերային համերգասրահում այս տարվա հոկտեմբերի 3-ին մեծ հանդիսավորությամբ նշվելու է Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնադրման 60-ամյակը, տեղեկացնում է Ամերիկայի հայ ավետարանչական եկեղեցու (AMAA) խմբագրությանն ուղղված հաղորդագրությունը: Տեղի է ունենալու դրամահավաքային գալա-համերգ, որի ընթացքում ելույթ է ունենալու Գրեմմի մրցանակի արժանացած աշխարհահռչակ տենոր եւ խմբավար Պլասիդո Դոմինգոն, ով հանդես ...