Ապրիլի վերջին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում տեղի ունեցավ Լիոնում գործող «Հայաստանի սկզբնաղբյուրներ» կազմակերպության նախաձեռնությամբ լույս տեսած աննախադեպ մի աշխատությանՙ «Տիգրանի փոխակերպումերը» ֆրանսերեն երկհատորյակի շնորհանդեսը: Աշխատությունը հեղինակել է ֆրանսահայ ճանաչված երաժիշտ Ալեքսանդր Սիրանոսյանը ՙ պատմաբան Մաքսիմ Եվադյանի համագործակցությամբ: ...
Քաղաքներն իրենց մի երկրորդ կյանքն են ապրում արվեստում, բառի, գույնի, կամ հնչյունի գեղարվեստական միջավայրում մի նոր դիմագիծ ու կերպար ձեռք բերում: Հիմա երբ մտածում եմ, թե ո՞ր քաղաքը ավելի նկարչական կարող է լինել, առաջինը միտքս տեղափոխվում է Վենետիկ, հետո Փարիզ ու Ամստերդամ. ճարտարապետական միջավայրը չէ միայն, որ աչքիս է գալիս, ...
Օրերս Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության եւ «Մոմիկ» մշակութային միության անդամ Արա Հովսեփյանի «Հայ գրողների տասնհինգ դիմանկար» գրաֆիկական աշխատանքների շարքի շնորհանդեսը, ցուցադրությունը եւ աշխատանքների նվիրատվությունը թանգարանին:
Օրերս, 3 տարի տեւած երկարատեւ աշխատանքից հետո, վերջին 75 տարիների հայաստանյան էստրադային եւ ջազ երաժշտության պատմությունը ներկայացվեց Չիկոյիՙ Արմեն Թութունջյանի «Jazz Չ ԸՐՎպվՌՌ» գրքի միջոցով: Այն իրական գիտական արժեք ունի, քանի որ բացի երաժշտագիտական նյութից, նաեւ ներկայացնում է 57 հայ կարկառուն երաժշտի ստեղծագործական դիմանկարներ: