RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-06-18 20:47:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 966, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՌԵԺԻՍՈՐ ԱՆՆԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ «ՍԻՐՈ ՄԱՍԻՆ» ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ

Մ. Հ.

26-րդ «Կինոտավր» բաց ռուսական փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվեց ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմին:

«Ֆիլմերը տարբեր էին, այս տարի շատ հետաքրքրական ծրագիր էր: Եթե որեւէ մեկը մտածի, որ մենք ճիշտ չենք վարվել, ամբողջ պատասխանատվությունը ես եմ ստանձնում»,- ասել է մրցույթի ժյուրիի նախագահ, ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելը:

«Սիրո մասին» ֆիլմը մի քանի նովելների ժողովածու է, որոնց միավորում է սիրո թեման: Մելիքյանի ֆիլմում խաղացել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաեւան, Ալեքսանդրա Բորտիվը եւ ուրիշ դերասաններ:

«Ինձ համար սա շատ կարեւոր մրցանակ է, քանի որ ես առաջին անգամ եւ միանգամայն գիտակցաբար այս կինոնկարն արել եմ հանդիսատեսի համար, լայն կինովարձույթի համար»,- ասել է Աննա Մելիքյանը մրցանակը ստանալիս:

Ինչպես նշվում է, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը շնորհվել է Ալեքսեյ Ֆեդորչենկոյին «Հեղափոխության հրեշտակները» ֆիլմի համար: Այն պատմում է մի խումբ ավանգարդիստ նկարիչների մասին, որոնք 1930-ական թթ. խորհրդային իշխանության հանձնարարությամբ մեկնում են լուսավորելու Հյուսիսի բնիկ ժողովուրդներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 19-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ