Վաղ առավոտ է. «Հաղթանակ» զբոսայգում ասեղ գցելու տեղ չկա: Խռնված ամբոխըՙ մանկասայլակներով, հացուջրով, հովանոցներով ու փոխնորդ շորերով, խումբ-խումբ արշավել է կարուսելների վրա: Զբոսայգու աշխատակիցները որքան էլ հորդորում են հերթ կանգնել, կարգուկանոն պահպանել, չի ստացվում: Առավել ճարպիկ հայրիկ-մայրիկները, երկմետրանոց պարիսպների վրայով ցատկելով, իրենց երեխաներին արտահերթ նստեցնում, ավելի ճիշտ շպրտում են կարուսելի ...
«Բոստոն Գլոբ» պարբերականի նախկին աշխատակից, մրցանակակիր վետերան լրագրող Սթիվն Քյուրքչյանի վերջերս հրատարակված «Վարպետ գողեր» («Master thieves») գիրքը լույս է սփռում 1990 թվականին Բոստոնի Իզաբելա Սթյուարտ Գարդներ թանգարանից կատարված եւ աշխարհի դեռեւս չբացահայտված խոշորագույն կողոպուտի վրա: «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթի խմբագիր ...
«Նարեկացի» արվեստի միությունը մեկն է այն արվեստի կենտրոններից, որոնք հիմնադրվել են նորանկախ Հայաստանում: Ինչպես արդեն նշել ենք, մեր ներկա շարքում լուսաբանվող արվեստի կրթության ու ցուցադրման այս կենտրոնները շատ յուրահատուկ են: «Նարեկացի» կենտրոնի գործունեությանը ավելի սերտ ծանոթանալու համար զրուցեցինք միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի եւ կենտրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, դաշնակահար, «Գյուրջիեւ» համույթի ...
Քաղաքակիրթ ամեն մի ազգ ունի իր տեսակի հատուկ բնութագիրը: Հայի տեսակը շատ ինքնատիպ է, բոլորից տարբերվող: Երբեմն այն հանելուկային է թվում, բայց միշտ գործնական: Մեր մեծերը դա վաղուց են նկատել: Հայը աշխատասեր է, համառ ու անհանգիստ: Մի բանով չի բավարարվում. ձեռքը գցում է ամեն տեղ: «Թվով ամենափոքրն է,- գրում է ...
Հայկական երաժշտական արվեստի հրավառություն.այսպես կարելի է բնութագրել մայիսի 25-ի երեկոյան Պրահայի Սուրբ Շիմոնի եւ Թադեւոսի եկեղեցում «Լույս ի Լուսո» ծրագրով հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Երեւանի կամերային երգչախմբի ելույթըՙ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ձեռնարկը ողջույնի խոսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, իսկ այնուհետ բեմ մտան Տիգրան Համասյանն ու ...
Պէյրութի Հայ աւետարանական Առաջին եկեղեցւոյ մէջ երաժշտական համերգ էր. եկեղեցին մարդաշատ էր, իսկ բեմի վրայ էր հայրենի վաստակաւոր երգչուհի մեցօ սոփրանօ` Աննա Մայիլեանը, որ իր երաժշտական բարձր կատարումներով յաջողեցաւ լիբանանահայ ունկնդիրը տանիլ հայ երաժշտութեան անդաստան եւ հաղորդակից դարձնել բազմազան երաժշտական գործերու:
Մայիսի 28-ին կյանքի 89-րդ տարում վախճանվեց հայ կերպարվեստի լավագույն վարպետներից մեկը` նկարչուհի Քնարիկ Հովհաննիսյանը: Մենք կորցրեցինք ավագ սերնդի վերջին տաղանդին: