Արդեն հրապարակի վրա է գրաբար Աստվածաշունչ գրքի Համաբարբառըՙ նորովի կազմված եւ բառարանագրական լավագույն մշակման առնված: Հրատարակվել է Հայաստանի Աստվածաշնչական ընկերության կողմից (Ս. Էջմիածին, 2012, մեծադիր, երկսյուն, մանրաշար 1908 էջ), մեկենասությամբ Տ. Փառեն արք. Ավետիքյանիՙ «ի յիշատակ ննջեցելոցն գերդաստանի իւրոյ»: Այն կազմվել է Աստվածաշնչի նոր հրատարակության հիման վրա (Ս.Էջմիածին, 1997 թ.):
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը անտարբեր չի թողել նաեւ Նյու Յորքում գործող «PEN America» Գրողների միջազգային ընկերությանը: Մայիսի 6-ին SVA թատրոնի շենքում, Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախմբի, այդ ընկերության եւ SVA թատրոնի հովանավորությամբ «ՊԵՆ/Համաշխարհային ձայներ փառատոնի» շրջանակներում կայացել է «Հայոց ցեղասպանություն: Անհայտ օրինակ» հիշատակի երեկոն նվիրված 82 հայ գրողների, որոնք զոհ ...
Լույս է տեսել բանաստեղծուհի Անուշ Բալայանի «Իմ Աստվածուհի» բանաստեղծությունների երկլեզու ժողովածուն հայերեն ու սերբերեն լեզուներով: Անուշ Բալայանը ծնվել է 1965 թվականին Երեւանում: Բանաստեղծուհին երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Գրքում ներկայացված են բանաստեղծուհու ապրումներն ու երազանքները, որոնք նա միահյուսել է երեք տարբեր ժանրերում: Գրքի բանաստեղծությունների առաջին շարքը ...
Թանգարանների միջազգային օրվա հիրավի գեղեցիկ տոնին գեղեցիկ անակնկալ մատուցեց մայրաքաղաքի «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը, որտեղ անցկացվող «Վարպետը աշակերտների հետ» ցուցահանդեսը աննախադեպ է, նաեւՙ խորհրդանշական ու խորիմաստ:
Այս տարի մայիսի 16-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին: Միջոցառման համար ընտրվել է «Թանգարաններՙ հիշողության վկաներ» խորագիրը: Հայաստանի տարածքից դուրս եւս իրականացվելու են միջոցառումներՙ արտերկրի դեսպանություններում եւ կենտրոններում, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանըՙ շեշտելով, որ թանգարաններն ...
Այս ամիս իր երկրային ուղին ավարտեց Մայա Պլիսեցկայանՙ բալետի պատմության մեծագույն պարուհիներից, քսաներորդ դարի ամենաականավոր կանանցից մեկը: Թվում էր, թե բալետի պարուհու համար աննախադեպ բեմական երկարակեցությ այս արտիստուհին բեմից դուրս նույնպես պիտի ապրեր շատ ավելի երկար: Չէ՞ որ նա մինչեւ վերջերս էլ շարունակում էր մնալ ձիգ, գեղեցիկ, կանացի, Կին, միշտ ...
Հայկական գեղանկարչութեան աշխարհին ամենատարբեր շնորհալի անհատականութիւններու ցանկին մէջ, իր ինքնատիպութեամբ կարելի է առանձնացնել գեղանկարիչ Գրիգոր Ակոբեանը, որ արուեստասէր հասարակութիւնը անվարան կրնայ իրեն շնորհել «գոյներու վարպետ» անուանումը: Ան դիտողին կը ներկայանայ բացառիկ ուժականութեամբ լեցուն իր արուեստով, իւրօրինակ մտածելակերպով ու իւրայատուկ նկարելաձեւի ոճով: