Միջազգային պարային ասպարեզում գործած եւ գործող հայ եւ հայազգի դեմքերի նկատմամբ իմ տարիների հետաքրքրության արդյունքում վերջերս հանդիպեցի եւս մեկ պարարվեստի նվիրյալի, որը սակայն, ի տարբերություն մյուս համանման գործիչների, բնակվում է Հայաստանում եւ պարբերաբար հրավիրվել է աշխատելու արտերկրում: Խոսքը պարադիր-պարուսույց Փայլակ Սարգսյանի մասին է, որը, ցավոք, այսօրվա հայաստանյան պարային ասպարեզում դեռեւս ...
Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողությունների շրջանակներում Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ մեր ժամանակների նշանավոր գրող, թատերագիր, սցենարիստ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» պիեսի բեմադրության առաջնախաղը: Պիեսի գործող անձերից որեւէ մեկը ցեղասպանություն չի վերապրել, չի տեսել ոճիրները, սակայն նրանք բոլորը ցեղասպանվածների, մահերի ու արհավիրքների միջով անցածների ...
Մայիսի 16-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա նախօրեին:
Ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը եղբորՙ Ղեւոնդ Անդրեասյանի հետ հայտնվելով Մոսկվայում, հաստատակամ որոշել էր մուտք գործել կինոարտադրություն: Իսկ ահա այսօր Անդրեասյան եղբայրները ստեղծել են «Enjoy movies» կինոընկերությունը եւ նկարահանում են շատ ու շատ ֆիլմեր: Վերջերս Սարիկ Անդրեասյանի կողմից նկարահանած «Կողոպուտ ամերիկյան ձեւով» ֆիլմում խաղացել են հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են ...