Օրերս «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում մեկ հարկի տակ էին հավաքվել երաժշտական արվեստի ներկայացուցիչներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ եւ այլք. առիթըՙ «Գոհարը Հայաստանի աստղերուն հետ» երեւանյան համերգի DVD սկավառակի շնորհանդեսը:
Այս գիրքն ինձ համար սկսվել է ճիշտ 50 տարի առաջ, երբ Դավիթը, Սովետների փողոցի նշանավոր «մառոժնիանոցում» [1], բառացիորեն «վրես կարդում» էր իր առաջին, բայց ամենեւին ոչ անհամարձակ քերթվածները: Այդ շրջանում ես արդեն բախտ էի ունեցել «վայելելու» քիչ թե շատ ծանոթ, բայց հիմնականում թոթովախոս ու ինֆանտիլ երիտասարդների ոտանավորները, որոնք պարզապես տաղտուկ ...
Ալեն Ալթընօղլուն Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ապրիլյան ելույթի համար Երեւանի պետօպերայի դահլիճում երաժիշտների հետ փորձեր սկսեց մարտի 31-ին: Հայաստանը ցնցող բացահայտում եղավ նրա համար: Դա իր արմատների երկիրն է, որի լեզվին ինքը ծանոթ է, բայց դրանով խոսողներինՙ ոչ: Նվագախմբի ֆրանսահայ դիրիժորը իր հետ Երեւան էր բերել հորըՙ Ալեքսանդրին, որդունՙ 9-ամյա Արթուրին ...
Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր անդարմանելի ցավն է, այլեւ մեր խաչը, որ պարտավորվածություն ունենք սերնդեսերունդ տանելու: Եվ որքան ժամանակը մեզ հեռացնում է 1915-ից, այնքան Մեծ եղեռնի պատմական փաստի, հայերի եւ թուրքերի սերունդների վրա դրա ազդեցության հոգեբանական ծալքերն ավելի են շատանում: Եղեռնը ծրագրողների մտածելակերպը հոգեվերլուծության ժամանակակից, մինչ այժմ չկիրառված մեթոդների է ...