ՉԻԿՈ. «ՎԱՂԸ ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ՄԱՐԴ ԿԼԻՆԵՄ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿՄՆԱ ԵՏԵՎՈՒՄ ԵՎ ԱԶԱՏ ՇՈՒՆՉ ԿՔԱՇԵՄ» Մ. Հ. Օրերս, 3 տարի տեւած երկարատեւ աշխատանքից հետո, վերջին 75 տարիների հայաստանյան էստրադային եւ ջազ երաժշտության պատմությունը ներկայացվեց Չիկոյիՙ Արմեն Թութունջյանի «Jazz Չ ԸՐՎպվՌՌ» գրքի միջոցով: Այն իրական գիտական արժեք ունի, քանի որ բացի երաժշտագիտական նյութից, նաեւ ներկայացնում է 57 հայ կարկառուն երաժշտի ստեղծագործական դիմանկարներ: Գիրքը տպագրվել է 400 օրինակով, գրախանութներում վաճառվում է 40.000 դրամով... Ծնորհանդեսի երեկոն հետաքրքրական գույներ էր ստացել, քանի որ հնչում էին ինչպես «Չիկոն եւ ընկերները» ջազային խմբի, այնպես էլ հանրահայտ այլ երաժիշտների կատարումներ: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց գրքի մոտիվներով ստեղծված դոկումենտալ ֆիլմ, որը ներկայացնում էր հայկական ջազի պատմությունը: «Գրքում ներկայացվում է նաեւ ջազի ստեղծման պատմությունը, հետո անդրադարձ է կատարվում հայաստանյան ջազի պատմությանը: Գիրքը 2013 թվականով է ավարտվում. ամեն օր հայաստանյան ջազն ինչ-որ իրադարձությամբ է հարստանում եւ նոր անունով: Իսկ գրքի ստեղծման գաղափարը հասունացել էր 2008 թվականին, երբ նշվում էր հայկական ջազի 70)ամյակը», ասաց Չիկոն: Զրույցի վերջում Չիկոն խորը շունչ քաշելով ու մեղմ ժպիտով նշեց. «Վաղը ես երջանիկ մարդ կլինեմ, որովհետեւ այս ամենը կմնա հետեւում եւ ազատ շունչ կքաշեմ»: |