RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-06-18 20:47:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1046, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԳՐԱՖԻԿԱԿԱՆ 15 ԳՈՐԾ ՆՎԻՐԱԲԵՐՎԵՑ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻՆ

Մ. Հ.

Օրերս Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության եւ «Մոմիկ» մշակութային միության անդամ Արա Հովսեփյանի «Հայ գրողների տասնհինգ դիմանկար» գրաֆիկական աշխատանքների շարքի շնորհանդեսը, ցուցադրությունը եւ աշխատանքների նվիրատվությունը թանգարանին:

Գեղանկարներից չորսը կհամալրեն թանգարանի համապատասխան մասնաճյուղերի հիմնական ցուցադրությունները` Հովհաննես Թումանյանի, Պերճ Պռոշյանի, Ակսել Բակունցի, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարնները, մնացած աշխատանքները ի պահ կտրվեն այլ գրողների տուն-թանգարաններին` Ավետիք Իսահակյանի, Խաչատուր Աբովյանի եւ այլ:

Անդրադառնալով բանաստեղծների նկարներին, նշենք, որ դրանք շրջապատված են հին հայկական խաչքարերով, եկեղեցիներով, տառերով ու տարբեր նախշերով:

Առաջին դեպքը չէ, որ նկարիչը հանդես է գալիս նվիրատվությամբ:

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ Արա Հովսեփյանի մոտ է առաջացել այս գաղափարը. «Ա. Հովսեփյանը ստեղծել է հայ գրողների հիանալի շարք եւ դիմեց Համշխարհային հայկական կոնգրեսին աջակից լինելու նախաձեռնությանը: Մենք պայմանավորվեցինք մշակույթի նախարարության հետ եւ վերջինս տրամադրեց նկարները շրջանակի մեջ առնելու գումարը: Հիանալի մտահղացում է այս բոլոր գործերը նվիրել այն թանգարաններին, որոնք կրում են նկարներում պատկերված գրողների անունները»:

Արամ Սարգսյանը մյուս արվեստագետներին կոչ արեց նմանատիպ նախաձեռնությունը շարունակելու:

Շուրջ 15 տարի ստեղծագործող Արա Հովսեփյանը 14 անհատական ցուցահանդես է տվել, որոնցից երկուսնՙ արտերկրում: Այս ցուցահանդեսը, որը բաղկացած է 15 նկարից, 8 ամսվա աշխատանքի արդյունք է:

Միջոցառման կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը, ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 19-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ