ԵՐԻՏԱՍԱՐԴ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՂԸ ԲԵՎԵՐԼԻՈՒՄ Հ.Ծ. Բեւերլիի «Գլեն ըրքհարթ» կրթօջախի (Մասաչուսեթս) ամենամյա շրջանավարտների դասախոսությունների շարքի հերթական հյուրը հոկտեմբերի 25-ին եղել է Հայոց ցեղասպանության նոր գեղարվեստա-վավերագրական ֆիլմի սցենարիստ եւ պրոդյուսեր Էբբի Ալեքսանյանը: Նրա ֆիլմը, որ կոչվում է «Լռության սպիները: Ցեղասպանության երեք սերունդ», պատմում է, թե ինչպես է լռությունը խոչընդոտել մարդկանց հայտնաբերլու իրենց ինքնությունը: Էբբին ֆիլմը պատրաստել է իր հորՙ հայտնի լուսանկարիչ Նուբար Ալեքսանյանի հետ, որի ուղեկցությամբ այցելել է պատմական Հայաստանի արեւելյան մասում գտնվող այն երեք շրջանները, որտեղ ապրել են իր նախնիները: Վերոնշյալ կրթօջախի նախկին շրջանավարտը, որ Բրենդիս համալսարանից շուտով ստանալու է գործարար վարչարարության եւ հասարակական քաղաքականության գծով մագիստրոսի աստիճան, միջոցառմանը ցուցադրելու է հատվածներ իր ֆիլմից եւ խոսելու է դժվար թեմաների շուրջ արտահայտվելու անհրաժեշտության մասին, քանի որ բացախոսության շնորհիվ է միայն կարելի սպիացնել վերքերը: |