ՀԹՄՄ «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը այս տարի անցավ ներկա օրերի տագնապների, փոփոխական տրամադրությունների, անորոշության ֆոնին: Ինչպես Հրավարդ Հակոբյանն ասացՙ անսպասելի էր այս ծանր օրերին, ֆինանսական եւ տնտեսական դժվարին պայմաններում ապահովել այս հանդիսությունը: Հայաստանում եւ Սփյուռքում վաղուց հաստատված մրցանակաբաշխությունը, ինչպես նկատվեց, պետական մրցանակներից հետո ամենահեղինակավորն է եւ սպասվածը մտավորական միջավայրում:
Հայ թատրոնի պատմոթւյունը (ինչպես յուրաքանչյուր հարցի պատմություն) լի է ոչ միայն չբացահայտված բազմաթիվ էջերով, այլեւ չկայացած իրադարձությունները շինծու փաստերով «հիմնավորելու» առատ փորձերով, որոնք հոդվածից-հոդված, գրքից-գիրք փոխանցվելով աղավաղում են իսկական պատմությունը: Այս հարցը վերաբերում է նաեւ Շեքսպիրի դրամատուրգիան հայ թատրոնում արմատավորվելու պատմությանը:
Քաղաքների պատմությունը կերտում է ժամանակը, մթնոլորտը ձեւավորում են մարդիկ, նկարագիրըՙ ճարտարապետ, շինարարներըՙ յուրաքանչյուրն իր ոճը, իր ճաշակն է թելադրում բնակավայրին: Տարիների իր մասնագիտական փորձն ու հմտությունը Ջիմ Թորոսյանը ներդրել է մեր քաղաքի ճարտարապետական միջավայրի հարստացման, երիտասարդ սերնդի կրթության գործին: Նրա ստեղծագործական ժառանգությունը մեր աչքի առաջ է, մեր ամենօրյա կյանքի մասն ...
Մի խումբ արվեստագետներ սկսել են իրակացանել միջազգային երաժշտական եւ դրամատիկական շոու, որի վերնագիրն է «Ամէն»: Նախագիծը նվիրված է Հայոց ցեղասպանության եւ մոլորակի վրա իրականացված մյուս ցեղասպանությունների զոհերի հիշատակինՙ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռելով մարդածին այդ ոճրագործության վրա, որը շարունակվում է նաեւ մեր օրերում:
Հինարեւելյան իմաստության գրականության ակունքները սկիզբ են առնում շումերներից, որոնց թողած գրական ժառանգության մեջ հայտնի են «Ագարակատիրոջ տարեգիրքը», «Շուրուպպակի խրատներն իր որդի Զիուսուդրային» եւ «Բարոյական եւ էթիկական խրատների պատառիկներ» ժողովածուները: Շուրուպպակի խրատները համարվում են այդ հնագույն ժողովրդի աշխարհընկալումն ու կենսափիլիսոփայությունն արտացոլող անզուգական նմուշներ: Ինչպես հայտնի է, դրանք գրի են առնվել Ք.ծ.ա. ...