«Այս նկարիչը շատ զգայուն հոգի ունի: Աշուն է, ծիրանի ծառը այնպես է նկարել, որ հսկում է այգում: Նա գիտի տեսնել ու հաղորդվել բնությանը»: Ինը տարի էր ընդամենը Եգիպտոսից հայրենադարձվել` 1971 -ին արդեն, նրա նկարչությունը այնպես էր զգացել ու արտահայտել հայոց բնաշխարհը, որ Սարյանի պես մեծությունը այսպես է արտահայտվել նրա մասին: ...
Ամերիկյան հեղինակավոր Փուլիցերյան մրցանակը տրվում է գրականության, լրագրության, երաժշտության եւ թատրոնի ասպարեզներումՙ տարվա լավագույն ստեղծագործությունների համար: Հունգարական ծագումով ամերիկացի միլիոնատեր Ժոզեֆ Փուլիցերի կտակի համաձայն, իր մահից հետո երկու միլիոն դոլարով ստեղծվում է մրցանակային հիմնադրամ. առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունենում 1917 թվականին, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում:
Հայաստանյան բալետային իրականությանը ներողամտաբար ենք վերաբերվում եւ ըմբռնումով մոտենում: Լավ գիտենք, որ 5-6 տարեկանից իրենց շատ բաներից զրկելով, ժամեր շարունակ հայելու առաջ պարելով ու պարապելով եւ երիտասարդ տարիքում վերջապես բեմ դուրս գալու հնարավորություն ստանալովՙ մեր բալետի պարողներն ինչ չնչին են վարձատրվում: Բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը հոգնել է կրկնելուց, որ մերոնց չի ...
Ապրիլի 11-ին Պրահայի Վացլավ Հավելի գրադարանում տեղի ունեցավ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» հանրահայտ գրքի չեխերեն հրատարակության շնորհանդեսը, որին մասնակցում էին գրքի չեխերենի թարգմանչուհի Ալեքսանդրա Ստելիբսկան, Կարլի համալսարանի դոցենտ Էմիլ Սուլեյմանովը եւ գրքի տպագրության պատրաստողներից Թերեզա Չլանովան: Էմիլ Սուլեյմանովը խոսեց հակամարտության պատմության մասին, իսկ Ալեքսանդրան եւ Թերեզան ներկայացրեցին գրողին ...