RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-03-31 22:41:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2399, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԸՙ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիայի կազմակերպությամբ 1978 թվականից Մոսկվայի Նկարիչների կենտրոնական տանը բացվում են ամենամյա ցուցահանդեսներ: ՃDղ-2016. «Ժամանակի դեմքը» (Образ времени) խորագրով ցուցահանդեսը բացվեց մարտի 4-ին (մինչեւ մարտի 13 - ը տեւողությամբ)ՙ աջակցությամբ Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի, ՌԴ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարության: Նախաձեռնող կազմակերպության խնդիրը հետխորհրդային երկրների նկարիչների միությունների միավորումն է:

Ցուցահանդեսի բացմանը նախորդած մամլո ասուլիսում ներկայացվել է ցուցահանդեսի բնույթն ու նշանակությունը, խոսվել է արվեստի աշխարհի նորությունների, այս դաշտում կատարվող փոփոխությունների, առկա խնդիրների մասին: Պաշտոնական բացմանը ելույթներ են ունեցել Նկարիչների միությունների միջազգային կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի նախագահ Մասութ Ֆատկուլինը , Բելառուսի նկարիչների միության նախագահ Ռիգոր Սիտնիցը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ ուրիշներ: Կ. Աղամյանը նշել է նման հեղինակավոր ցուցահանդեսների կարեւորությունը, ընդգծելով հատկապես Ռուսաստանի Նկարիչների կենտրոնական տան կատարած աշխատանքըՙ ԱՊՀ երկրների արվեստագետների միջեւ կապը ամրապնդելու եւ պահպանելու ուղղությամբ:

Այս տարվա ցուցահանդեսի խորագիրն արդեն իսկ մատնանշում է դրա հիմնական նպատակը: «ժամանակի դեմքը»ՙ գեղարվեստական մտածողության այն զարգացումներին ու փոփոխություններին ուղղված, որոնք տեղի ունեցան 50-ականների կեսերին. արվեստագետների մի քանի սերունդների ստեղծագործությունների միջոցով ներկայացնել ժամանակի, կյանքի իրողությունների նրանց ընկալումներն ու պատկերացումները, ինչը նաեւ ժամանակային որոշակի ընթացքի պատկեր է ցույց տալիս, ըստ որումՙ այն արվեստագետների, որոնք կարողացել են պահպանել սեփական դիրքորոշումները, առավել բնորոշ ու տպավորիչ ներկայացրել իրենց ժամանակի սոցիալ-քաղաքական, մշակութային նկարագիրը:

Նկարիչների կենտրոնական տան երկրորդ հարկում հատուկ տաղավարներով ցուցադրվել են Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Մոլդովայի եւ Հայաստանի արվեստագետների աշխատանքները: Այս տարվա ցուցահանդեսը նպատակ է ունեցել ներկայացնել նկարիչների, քանդակագործների եւ նրանց սերունդների ստեղծագործությունները: Հայաստանի հատուկ տաղավարում ներկայացվել են ժողովրդական նկարիչ Սուրեն Սարգսի Սաֆարյանի ռետրոսպեկտիվ, նրա թոռանՙ միջազգային հեղինակավոր բիենալեների եւ ցուցահանդեսների մասնակից Սուրեն Արմենի Սաֆարյանի եւ քանդակագործ Երեմ Վարդանյանի թոռանՙ միջազգային ցուցահանդեսների մասնակից, քանդակագործ Արեգ Վարդանյանի աշխատանքները: Մեր նկարիչների միության կողմից ընտրված հայկական տաղավարի համադրող, արվեստաբան Լիանա Խաչատրյանը տպագրել էր անոտացիոն վահանակներ, Հայաստանը ներկայացնող արվեստագետ երկու ընտանիքների կենսագրականը, կազմակերպել տաղավարի համադրումը:

Հայ արվեստագետների աշխատանքները բավական լայն արձագանքներ են ունեցել, գնահատվել են հանդիսականի եւ կազմակերպիչների կողմից: Հատուկ նախագծերով հանդես են եկել մասնակից երկրների նկարիչների միությունների նախագահները: Հայ մասնակիցները հարցազրույցներ են տվել տեղի մամուլին, ներկայացրել իրենց աշխատանքները, նշել այսպիսի միջոցառումների նշանակությունը նոր կապերի, հնարավորությունների, նոր հրավերների առումով նաեւ: Ստացված մի շարք հրավերների մեջ կարեւոր է նկատվել մայիսին Մոսկվայում կայանալիք Московский Международный Фестиваль Искусств "Традиции и Современность" ցուցահանդեսի մասնակցությունը:

Մոսկովյան ցուցահանդեսային այդ օրերին Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հանդես է եկել իր անհատականՙ «Մետամորֆոզ» խորագրով ցուցահանդեսով:

Նկար 2. Ցուցահանդեսի հայկական տաղավարը

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 01-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ