Ծանր հիվանդությունից հետո 65 տարեկանում վախճանվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական եւ Լիտվայի Հանրապետության վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանը: Վերջին ժամանակներում աշխարհահռչակ երգչին բժշկական օգնություն էին ցուցաբերում արտասահմանում, սակայն նրա կյանքը փրկել չհաջողվեց:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է պոեզիայի համաշխարհային օր: Ինչպես գիրք նվիրելու օրն է մեզանում տարեցտարի ավելի ու ավելի սիրվում, այնպես էլ պոեզիայի օրն է հավակնում ավելի մեծ հնչեղություն ստանալ: Գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում մշակութային տարբեր հաստատություններումՙ գրադարաններում, գրախանութներում, արվեստի կենտրոններում, այգիներում ու պուրակներում, անգամ հրապարակներում, ցերեկույթներ ու հանդիպումներ եղան, նաեւ ...
2015-2016 ձմեռային թատերաշրջանը չավարտված, Բեյրութից ստացված աղետալի լուրերը հայտնեցին մեր հայ թատրոնի ժամանակակից, անգերազանցելի երկու թատերական նորարար գործիչներիՙ Վարուժան Խտըշյանի եւ Պերճ Ֆազլյանի ստեղծագործական եւ ֆիզիկական կյանքի վարագույրները փակվելու մասին. առաջինըՙ դեկտեմբերի 28-ին, երկրորդըՙ փետրվարի 15-ին:
«Ես ուզում եմ անիրական իրականություն ստեղծել: Ես փախչում եմ իրականությունից»- ինքնախոստովանքի պես են հնչում Ռոբերտ Էլիբեկյանի այս խոսքերը, նույնքան բնորոշ արվեստագետի բուն էությանըՙ ստեղծելու այնպիսի երեւույթ, որ իրականության համար նոր է, գեղեցիկ է, անսովոր, ուստի եւՙ գրավիչ: Երբ արվեստագետը իր իդեալները փնտրում է ռեալությունից դուրս մեկ այլ տարածքում, նա անցնում ...
«Այս գիրքը Հեյվրհիլի պատմությունը կերտողների մասին է, նրանց մասին, ովքեր որպես գաղթականներ հաստատվեցին այստեղ, ընտանիք կազմեցին եւ քաղաքը շենացրին», նշել է «Մերիմեկ հովտի հայերը» («Armenians of the Merrimack Valley») գրքի համահեղինակ Թոմ Վարդապետյանը Մասաչուսեթսում (ԱՄՆ) հրատարակվող «Հեյդրհիլ գազեթի» լրագրող Բրենա Էդելշտայնի հետ ...
Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միությունը մարտի 19-ին մասնակցեց Հաագայի Դակոտա թատրոնում անցկացվող Գարնանային փառատոնին: Ինչպես «Ազգ»-ին փոխանցեցին հիշյալ միությունից, նույն օրը կեսօրին նույնպես զանազան միջոցառումներ են անցկացվել երեխաների համար, որին մասնակցել են միության մանկապատանեկան խմբերըՙ Սվետլանա Աղաջանյանի եւ Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ:
Միչիգանի Օպերային թատրոնում 1981-ին «Անուշի», իսկ 2001-ին Սան Ֆրանցիսկոյի Օպերային թատրոնում «Արշակ երկրորդի» պրեմիերաների արձանագրած աննախադեպ հաջողություններից ոգեշնչված Ժիրայր Փափազյանը (Ժերար Բաբազյան) այժմ փորձում է Չուխաջյանի «Կարինեն» (Լեբլեբիջի Հորհոր աղան) իր ամբողջական տարբերակով ներկայացնել միջազգային հանրությանը: Նա դրա համար բոլոր հիմքերն ունի: Անցյալ տարի լոնդոնյան «Արկոլա» (ARCOLA) թատրոնի ամենամյա ամառային ...
Նյու Յորքում մարտի 2-ին պատշաճ մակարդակով նշվել է Մետրոպոլիտեն օպերայի հայազգի երկարամյա երգչուհի (սոպրանո) Լուսին Ամարայի ծննդյան 90-ամյակը: Հանդիսությանը բացի անվանի երաժշտագետներից, ներկա է եղել նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը (92 տարեկան):
Իրենց հարազատների քաղաքներն ու գյուղերը որոնելու նպատակով բազմաթիվ սփյուռքահայերից բացի արեւելյան Անատոլիա են այցելել անցյալ մեկ-երկու տարվա ընթացքում նաեւ գերմանացի արվեստագետներ, նշում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրում» Մուրիել Միրաք-Վայսբախը, առանձնացնելով նրանցից մեկինՙ Լիզա Ստիբորին , ով գերմանական մի շարք քաղաքներում ցուցահանդեսներ կազմակերպելուց հետո, իր նկարները ...
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների թվում հատկանշական էր Ուեստոնի (Մասաչուսեթս) Քեյմբրիջ վարժարանում վերջերս բացված երգիծանկարների «երկրպագություն» ընդհանուր խորագիրը կրող ցուցահանդեսը, որին մասնակցել էին 15 ամերիկահայ արվեստագետներ, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի փետրվարի 13-ի համարը: Իսկ ցուցահանդեսի ամենավառ երեւույթը եղել է ճանաչված երգիծանկարչուհի Լուսինե Գասպարյանի ...