Ասում են, եւ մենք հավատում ենք, որ մեզանից հեռացած սիրելիները շարունակում են մնալ մեզ հետ եւս 40 օր: Ուրեմն ես քեզ հետ կարող եմ խոսել, սերելի Արման, ասել թե ինչքա՜ն եմ մորմոքում քեզ համար: Ախր դու «Կարինե»-ով այնպիսի տոնուխնդություն ես պարգեւել մեզ, այնպիսի անբասիր ճաշակ ու խրախճանք, որ կյանք է ...
Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ֆրանսիական ինստիտուտը (INALCO) Գրիգոր Պըլտյանի ստեղծագործությանը նվիրված միջազգային գիտաժողով կազմակերպելովՙ յուրատեսակ հարգանքի տուրք մատուցեց իր երեւելի դասախոսին: Սակայն նորագույն հայ գրականության այդ կենտրոնական դեմքի միջոցով նաեւ մեծարվեց սփյուռքահայ մտքի դրսեւորումը:
Իտալացի ժամանակակից նկարիչ Մարինո Լեքիի (Marino Lecchi) արվեստի հանդեպ հետաքրքրությունը առավել սրվեց հեղինակի այն կարծիքից, թե իր նկարչությունը դժվարամարս է, բարդ եւ հասանելի չէ ամենքինՙ նկատի ունենալով գեղագիտական այն կոնցեպցիան, որն ընկած է այս արվեստի հիմքում: Փորձեցի հասկանալ այնՙ մի քանի ժամ շարունակ հետեւելով ֆեյսբուքյան իր էջում տեղադրված նկարչական շարքերին: