Արդի արվեստի պատկերասրահների սեփականատեր, շվեյցարաբնակ Ֆրանսուա Շաբանյանը ներկայումս առաջնակարգ դեմք է միջազգային արվեստի աշխարհում: 2016 թ. հունվարի վերջերին Վենետիկում նրա իններորդ պատկերասրահի բացումը առիթ դարձավ «Նուվել դ’Արմենի»
Գրողին հասկանալու համար զգալ է պետք նրա բառի ուժն ու ներքին ձգողականությունըՙ ինչպես է աշխարհը ներծծվում խոսքի տարողության մեջ: Երբ բառը չի զուգվում ավելորդ շքեղությամբ, ավելի տեսանելի է դառնում իրական ապրումը:
Փետրվարի 20-ին ուշ երեկոյան Բեռլինի գրականության տան դահլիճը լեցուն էր. տեղի ունեցավ Պարույր Սեւակի ստեղծագործությունների փոքրիկ ժողովածուի շնորհանդեսը: Ներկաների շարքում էին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գերմանիայի Հայ ակադեմականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, հայկական համայնքի բազմաթիվ անդամներ, հայ ուսանողներ, գերմանացի ընթերցասերներ, թուրք մտավորականներ եւ այլ հյուրեր:
Ամերիկահայ հայտնի դերասան եւ պրոդյուսեր Նորա Արմանիի կողմից 2013-ին Նյու Յորքում հիմնադրված SR- Socially Relevant Film Festival New York փառատոնը 2016 թվականին կմեկնարկի մարտի 14-20-ը: Փառատոնում ներկայացված են բազմաթիվ հասարակական, սոցիալական խնդիրներ ընդգրկող ֆիլմերՙ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի Հայաստանից ներկայացված է հինգ ֆիլմ. Արա Երնջակյանի «Խավարում», Ռուբեն Փաշինյանի «Տղա՛ս, ...
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2014» գրքույկը:
Նունե Սարգսյանը ծնվել է Երեւանում, ավարտել պետհամալսարանի Ռոմանո-գերմանական ֆակուլտետը: 1991-ին իր ամուսնուՙ Արմենի եւ երկու որդիներիՙ Վարդանի եւ Հայկի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա եւ հաստատվել Լոնդոնում, որտեղ Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթ քոլեջից ստացել է մագիստրոսի գիտական աստիճան: Մանկական գրականության հայտնի դեմքերից է: Նախքան Անգլիա մեկնելը նրա գրքերը («Հերոսները, «Նռան հատիկները», ...