Հայազգի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակների եռակի դափնեկիր Կարեն Գեորգիի Շահնազարովը կրկին հայտնվել է դասական մշակույթը գնահատողների ուշադրության կենտրոնում: Մեր տաղանդավոր հայրենակիցը, ով ժամանակ առ ժամանակ հանդիսատեսին ներկայանում է ինքնատիպ ձեռագրով ու թարմ ասելիքով օժտված իր ֆիլմերովՙ անցյալ տարվա կեսերից անսպասելի ...
Կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանը, ում անունը վաղուց հայտնի է վավերագրական կինոյի երկրպագուներին, գեղարվեստական կինոյից (որպես 2-րդ ռեժիսոր նա հանդես է եկել «Երջանկության մեխանիկա» , «Հրդեհ», «Ձիավոր, որին սպասում էին» խաղարկային ֆիլմերում) գալով «Հայկ» վավերագրական ֆիլմերի կինոստուդիա (1988), ստեղծեց միմյանց հաջորդող բավականին հետաքրքրական աշխատանքներ: Նշեմ լավագույններից «Մոնթե» կինոակնարկը (1993, օպեր. Լ.Պետրոսյան): Եթե ...
Անցյալ հունվարին Մ. Նահանգներում վաճառքի հանված Քրիս Բոհջալյանի «Հյուրասենյակը» («The Guest Room») վերնագրով նոր վեպը արդեն իսկ գրաքննադատների դրվատական խոսքերին է արժանացել: «Արվարձանային տան հյուրասենյակում երկու տղամարդկանց դիակներն են, իսկ երկու կանայք էլ փախչում են ոստիկանությունից: Մի զույգի ամուսնությունը խորտակման եզրին է: Ընթերցողն իր շունչը պահած հետաքրքրությամբ է ծանոթանում ճանապարհից ...
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի հրամանագրով, քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը որոշվել է անվանակոչել Հնչակյան մեծ հերոս Մաթեւոս Սարգիսյանիՙ Փարամազի անունով:
Ուոթերթաունի Հայկական թանգարանում (ALMA) հունվարի 17-ին բացվել է «Ընտանեկան պատկերներ» ընդհանուր խորագրով Սյուզան Գրիգորյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ օգտագործելով Օսմանյան դարաշրջանի դիմանկարներ, վավերագրական նյութեր եւ ընտանեկան խորհրդանշաններ ու հայկական սրբազան իրեր, հեղինակը Ամերիկայում ապաստանած հետ-եղեռնյան սերնդի եւ նրանց ժառանգների ինքնությունն է փորձել ներկայացնել, չմոռանալով պատշաճ հարգանքի տուրք հավաստելու նաեւ կորսված հայրենիքին:
Ռոբեր Հատտեճյանը գուցե այնքան էլ ծանոթ անուն չէ Ատլանտյանի արեւմտյան ափերում, սակայն նրա գրական եւ լրագրողական ձեռքբերումները դասում են նրան հայկական մշակութային պատմության գլխավոր դերակատարների եւ ամենահայտնի անձնավորությունների շարքը: 2016 թվի հունվարին նա մուտք գործեց իր կյանքի իններորդ տասնամյակը, նույնքան եռանդուն եւ նույնքան նվիրված իր գործին ինչպես երբեւէ:
ՀՀ ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը 75 տարեկան դարձավ: «Գայանե» բալետիՙ փետրվարի 13-ի բեմադրությունը նվիրվեց նրա հոբելյանին:
Օրերս «Թեքեյան» մշակութային կենտրոնում կայացավ Ժիրայր Աղավելյանի ֆոտոարթի ժանրում կատարած աշխատանքների ցուցադրությունը եւ «Երեք հասակ» գրքի շնորհանդեսը: Ջերմությամբ ու անկեղծությամբ ողողված պատկերներ, հետաքրքրական, ուշագրավ գիրք, որի մեջ տեղ էին գտել ինքնակենսագրական մտորումները, մանրանկար հիշեցնող քնարական ապրումները, հարցազրույցները, ֆոտոարթի ոճով ստեղծված գործերի վերատպությունները: Անկեղծ ու ինքնամոռաց որոնումները, Լենինգրադի (այժմՙ Սանկտ-Պետերբուրգ) կուլտուրայի ...
Հայոց ցեղասպանության հարյուրամյակը լավ առիթ էր պատմաբանների, արվեստագետների եւ գրողների համար վերհիշելու Օսմանյան կայսրության իրականացրած հանցագործություններն ու տեղահանությունները: Ցուցահանդեսների կազմակերպումը աշխարհով մեկ ստիպեց այդ գործի մասնագետներին փորփրել արխիվները եւ նոր նյութեր երեւան հանել, գրում է «Հաֆինգտոն Պոստ» թերթում Սառա էլ Քամելը Նյու Յորքից, այցելելով լուսանկարչուհի Դիանա Մարկոսյանի «1915» խորագիրը կրող ...