RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19 > #007, 2016-02-26 > #008, 2016-03-04

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016



Տեղադրվել է` 2016-02-18 22:22:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 898, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ»ՙ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հ. Ծ.

Ուոթերթաունի Հայկական թանգարանում (ALMA) հունվարի 17-ին բացվել է «Ընտանեկան պատկերներ» ընդհանուր խորագրով Սյուզան Գրիգորյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ օգտագործելով Օսմանյան դարաշրջանի դիմանկարներ, վավերագրական նյութեր եւ ընտանեկան խորհրդանշաններ ու հայկական սրբազան իրեր, հեղինակը Ամերիկայում ապաստանած հետ-եղեռնյան սերնդի եւ նրանց ժառանգների ինքնությունն է փորձել ներկայացնել, չմոռանալով պատշաճ հարգանքի տուրք հավաստելու նաեւ կորսված հայրենիքին:

Հայկական արմատներին ամուր կառչած ընտանիքում ծնված Սյուզան Գրիգորյանը հաճախել է Թաֆթս համալսարանում գործող Գեղարվեստի թանգարանի վարժարանը, եւ սովորել գծագրություն, նկարչություն, լուսանկարչություն եւ գունային տեսություն: Այնուհետեւ տեղափոխվել է Նյու Յորք եւ զբաղվել ուսուցչությամբ միջնակարգ դպրոցում: Մագիստրոսի գիտական աստիճան է ստացել (կրթության գծով) Բենկ Սթրիթի կրթական քոլեջից:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 19-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ