Հին ժամանակներումՙ հատկապես միջնադարում, ընդունված ու հարգի են եղել աշուղների ելույթ-մրցույթները մեջլիսներում, երբ արդար դատավորն ինքըՙ ժողովուրդն էրՙ իր անաչառ գնահատանքով: Հենց այդ ժամանակներում ամբողջ Արեւելքում աշուղները մեծ համարում ունեին ժողովրդի շրջանում, անգամ իշխանական ու թագավորական պալատներում: Մենք անգամ հեքիաթներ ունենք աշուղների մասին, որոնք վերածվել են նաեւ երգերի: Դրանք դարեր ...
«Տաղարանում» որքան ներդնում, այնքան էլ «սնուցվում եմ»: Հետագա գործունեությունս միայն իմ հողի վրա եմ պատկերացնում եւ հատկապեսՙ «Տաղարանի» հետ: Նրա հետ անցնելիք ճանապարհ ունեմ...»:
Կոստան Զարյանի կնոջՙ Թագուհի Շահնազար-Եղիազարյանի անձնական օրագրի մի հետաքրքրական հատվածիՙ «Փախուստ» գլխի առաջին երկու մասը տպագրվել է «Ազգ»-ի 2015 թվականին
Մարուշ Երամեան բանաստեղծուհի է եւ արձակագիր: Սփիւռքահայ գրականագիտութեան գծով ստացած է թեկնածուական աստիճան եւ որուն դասախօսը եղած է Հալէպի մէջ: Ունի հրատարակուած բանաստեղծական 6 հատորներ, արձակ պատմուածքներու 2 հատոր եւ քանի մը անտիպ գործեր, որոնք կը սպասեն յարմար պայմաններուՙ լոյս աշխարհ գալու համար:
Անցնող շաբաթ Գրողների միությունում ներկայացվեց Միության Պատվոգիրքըՙ փայտե երկէջանոց գրքի տեսքով մի տախտակ, որի վրա փորագրված են վերջին տասը տարիների ընթացքում Գրողների միության աշխատանքներին նպասած, միությանը 10 հազար դոլարից ավել գումարով հովանավորած բարերաների եւ հիմնադրամների անունները:
ՀՀ ԳԱԱ Թորոս Թորամանյանի անվան մրցանակի հաղթող է ճանաչվել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ Մշակույթի նախարարության արվեստագիտության պետական ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր Արմեն Ղազարյանը «Церковная архитектура стран Закавказья VII века» աշխատության համար: Արմեն Ղազարյանի այս աշխատությունը 2014թ-ին արժանացել է նաեւ մշակութային ժառանգության ոլորտում Եվրոմիության "Europa Nostra" մրցանակի:
Այս վերնագիրին տակ ընթերցողներու նման գիրք մը մատուցելով Ոսկեվազ գիւղին մէջ 1946-ին ծնած, Սերժ որդի Հմայեակի Մանուկեանը, իր կարգին, ինչպէս գիրքին գլխաւոր մասնակիցՙ Հրաչեայ Պօղոսեանը, բարի գործ մըն ալ ինք կատարած է:
Քսաներորդ դարի 80-ականների կեսերին առաջին անգամ Էդինբուրգի միջազգային «Ֆրինջ» փառատոնի ընթացքում բեմականացված եւ այնուհետեւ աշխարհի չորս մայրցամաքների ավելի քան 25 երկրներում ցուցադրված եւ մեծապես գնահատված Նորա Արմանիի եւ Ժիրայր Փափազյանի (Ջերալդ Բաբազյան) հեղինակած «Կայքՙ Արարատի ստորոտում» ներկայացումը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ հեղինակների կողմից թողարկվել է դեկտեմբերին խտասալիկի (CD) եւ թվային ...