RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-04 21:35:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 874, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՈՒՆԸՙ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎՈԳՐՔՈՒՄ

Անցնող շաբաթ Գրողների միությունում ներկայացվեց Միության Պատվոգիրքըՙ փայտե երկէջանոց գրքի տեսքով մի տախտակ, որի վրա փորագրված են վերջին տասը տարիների ընթացքում Գրողների միության աշխատանքներին նպասած, միությանը 10 հազար դոլարից ավել գումարով հովանավորած բարերաների եւ հիմնադրամների անունները:

Այս Պատվոգրքում ներկայացված են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ամերիկահայ գրող, բարերար Հրանդ Սիմոնեանը, «Օքրո Օքրոյան» հիմնադրամը: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչպես Արա Աբրահամյանը, այնպես էլ Հրանդ Սիմոնեանը ոչ միայն աջակցում են Միության գործունեությանը, այլեւ իրենց հիմնադրած գրական մրցանակաբաշխություններով նպաստում են երկրում գրական կյանքի աշխուժացմանը:

«Կոնկրետ Արա Աբրահամյանը ներդրումներ է կատարել նաեւ Գրողների միության գրական հիմնադրամում»,- նշեց Գրողների միության նախագահըՙ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Գրողների միության բոլոր հովանավորներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 05-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ