Առաջիկա երեքշաբթի օրը, փետրվարի 16-ը, հոբելյանական է «Ազգ»ի համար: Ճիշտ 25 տարի առաջ, այդ օրը, լույս տեսավ մեր թերթի առաջին համարը: Այդ առիթով ստորեւ ռուսերենից թարգմանաբար հատվածներ ենք հրատարակում վերջերս Մոսկվայում հետխորհրդային մամուլին նվիրված գիտաժողովում Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի հայ լրագրության ամբիոնի վարիչ, դոկտ. պրոֆ. Դավիթ Պետրոսյանի կարդացած զեկուցումից:
Արվեստաբան Շահեն Խաչատրյանի հեղինակությամբ լույս տեսնող հայ կերպարվեստի վարպետներին նվիրված «Ճանաչիր եւ սիրիր» խորագրյալ մատենաշարի հերթական պրակը նվիրված է 19-րդ դարի նկարիչ Հակոբ Հովնաթանյանին ՙ Հովնաթանյան տոհմի հինգերորդ սերնդի վերջին զավակը, որին վիճակված էր հայկական գեղանկարի պատմության մեջ թողնել ...
«Ազգ»ի խմբագրությունը օրերս ստացավ երգիծական «Խայթ» հանդեսի առաջինՙ 2016 թ. հունվարի համարը: Գունավոր, պեսպիսուն, կարճ նյութերով ու երգիծանկարներով հարուստ հանդեսի հիմնադիր-հրատարակիչն է «Երգիծանք» ՍՊԸ-ն: Խմբագրական խորհուրդը գլխավորում է Ժակ Նիկոլայի Հակոբյանը, անդամներըՙ Սուրեն Գրիգորը, Սուրայրը, Աննա Չոբանյանը, Վլադիմիր Հայրապետյանը, Սերժ Մանուկյանը, Խայթ Խղճունին: «Խայթի» լույսընծայումը ողջունել են Պերճ Զեյթունցյանը, Էդվարդ ...
Բանաստեղծությունն անվերջ փնտրում է ինքն իրեն, եւ տիեզերական տիրույթում հայտնվում է բառը, ամեն անգամՙ նորահայտ, անակնկալ ու բացարձակապես աննախադեպ բաղադրությամբ: Զարմանալի՛: Խոսքի հղացման ակունքներն անկանխակալ են լինում: Հաճախՙ անբացատրելի: Որեւէ միջնորդություն նա չի հանդուրժում, առավել եւսՙ «տատմերական»: Եվ բացատրելի չէ անգամ անբացատրելիությունը երեւույթի: Բացառությունը բանաստեղծի մասնակցությունն է, որը ոչ թե ...
«Հայ զինվորականի օրագիրը Չանակքալեից եւ արեւելյան ճակատից, 1914-1918 թթ.» (Bir Ermeni Subayin Canakkale ve Dogy Cephesi Gunlugu, 1914-1918) խորագրով դոկտ. Ավետիս Ճեպեճյանի օրագիր-հուշագրությունը, որ լույս էր տեսել Բերյութում հայերենով 1986-ին, վերջերս թարգմանվել է թուրքերենի, տեղեկացնում է «Թուդեյզ Զաման» թուրքական թերթը: Բացի մարտական գործողություններից, հեղինակը մանրամասն նկարագրում է գրքում 1915 թվի ...
Ըստ թուրքական «Անադռլու» գործակալության` 2015 թվականի մարտին Կենտրոնական Անատոլիայում (Կապադովկիայում) հայտնաբերված ստորգետնյա քաղաքում, որն այժմ մանրամասնորեն պեղվում եւ ուսումնասիրվում է, հնագետները բացել են նախնական գնահատականներով 5-րդ դարի եկեղեցի: Եկեղեցին գտնվում է հնագույն Նեվշեհիր քաղաքի միջնաբերդի տակ եւ ամենայն հավանականությամբ հայկական է: Եկեղեցու լավ պահպանված որմնանկարների մեջ կան այնպիսիք, որոնք մինչ ...