ԴՈԿՏ. ՃԵՊԵՃՅԱՆԻ ՕՐԱԳԻՐԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ Հ. Ծ. «Հայ զինվորականի օրագիրը Չանակքալեից եւ արեւելյան ճակատից, 1914-1918 թթ.» (Bir Ermeni Subayin Canakkale ve Dogy Cephesi Gunlugu, 1914-1918) խորագրով դոկտ. Ավետիս Ճեպեճյանի օրագիր-հուշագրությունը, որ լույս էր տեսել Բերյութում հայերենով 1986-ին, վերջերս թարգմանվել է թուրքերենի, տեղեկացնում է «Թուդեյզ Զաման» թուրքական թերթը: Բացի մարտական գործողություններից, հեղինակը մանրամասն նկարագրում է գրքում 1915 թվի մայիսին արձակված տեղահանության օրենքի հետեւանքները: «Ցավալի է հազարավոր մարդկանց տառապանքը տեսնելը: Երեք օրվա ընթացքում 11 հազար վիրավոր ենք տեղափոխել հիվանդանոցներ», գրել է նա օրագրում: Ճեպեճյանը, որի ընտանիքի անդամները նույնպես տարագրված են եղել, հետագայում ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը: Ծառայել է Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Հալեպում: Վախճանվել է 1954 թվին: |