Հայ լրագրության Նահապետը հունվարի 26-ին դարձավ 90 տարեկան: Նա դեռ աշխատում է, խմբագրում «Մարմարա» օրաթերթը, ստեղծում գրական-հուշագրական իր նոր գործերը: Ըստ նրա «պահապան հրեշտակ», «Մարմարայի» փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանի, Ռ. Հատտեճյանի ինքնազգացողությունը շատ լավ է, աշխատանքային եռանդըՙ կատարյալ: «Ազգ»ը շնորհավորում է նրան 90-ամյակի առթիվ, մաղթում նրան բեղմնավոր նոր տարիներ:
Ծնվել է նա 1915 թ. դեկտեմբերի 22-ին Վրաստանի Շուլավեր ավանում։ Ծնվելու պահից էլ նա որբացավ. մայրը տվեց նրան իր կյանքը, եւ նա դարձավ արեւի ու իր մեծ մորՙ տատի որդեգիրը:
Մարդու կյանքի ամենազգայուն շրջանը մանկությունն է, որին ժամանակներ անց չնայած մոռանում, բայց կարոտում ենք: Ու կարոտում ենք նաեւ մանկության անբաժանելի մասինՙ հեքիաթին: Ինչ-որ մի տարիքում հեքիաթը մեզ նորից գրավում, տանում է խորհրդավոր այն աշխարհը, որտեղից գալիս է մեր մանկությունը, մենք վերադառնում ենք մեր սկզբին, երազների մեր աշխարհին...
Արվեստագետ-քննադատ հակադրությունն աշխարհի չափ հին է: Խոսքս սկսեմ ֆինն հռչակավոր կոմպոզիտոր Յան Սիբելիուսի հետ կատարված հայտնի դեպքից: Մի անգամ նա զրուցելիս է եղել մի քննադատի հետ, երբ դրսից հանկարծ լսվել է սոխակի դայլայլը: «Այ սա երաժիշտ է», թունոտ նետել է քննադատը: Սոխակի դայլայլին փոխարինել է ագռավի կռռոցը: «Սա էլ, երեւի, ...
Աշխարհի ամենահեղինակավոր ամերիկյան «Օսկար» կինոմրցանակի այս տարվա 88-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության բացմանը մնացել է մեկ ամիս: Բավականին ժամանակ է սա այն ակցիայի համար որպեսզի ռասայական խտրականությանն առնչվող որոշ սեւամորթ կինոգործիչների բարձրացրած սկանդալը թափ առնի եւ հավաքի «Օսկար»-ը բոյկոտելու մեծաթիվ աջակիցներ:
Հայ միջնադարյան քնարերգության մեջ առաջինը, ով ստեղծագործության նյութ է դարձրել պանդխտության թեման, եղել է տաղանդավոր տաղերգու, նկարիչ, հասարակական-եկեղեցական գործիչ Մկրտիչ Նաղաշը (XV դար, «Տաղ վասն Ղարիպի ասացեալ»): Ինքը լինելով պանդխտության մեջ, տեսել ու զգացել է այդ վիճակի ողջ դառնությունը: