RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2016-01-15 > #002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 29-01-2016



Տեղադրվել է` 2016-01-28 20:58:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1371, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇԻՆ

Հ. Ծ.

Հայ միջնադարյան քնարերգության մեջ առաջինը, ով ստեղծագործության նյութ է դարձրել պանդխտության թեման, եղել է տաղանդավոր տաղերգու, նկարիչ, հասարակական-եկեղեցական գործիչ Մկրտիչ Նաղաշը (XV դար, «Տաղ վասն Ղարիպի ասացեալ»): Ինքը լինելով պանդխտության մեջ, տեսել ու զգացել է այդ վիճակի ողջ դառնությունը:

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը Լոս Անջելեսից տեղեկացնում է, որ Հայաստանի «Նաղաշ» համույթը դրամահավաք է նախաձեռնել թողարկելու համար իր երկրորդ խտասալիկը (CD)ՙ «Պանդխտության երգեր» խորագրով եւ դրան ուղեկցող 52 էջանոց գիրքըՙ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով: Գրքում ներկայացված ընդարձակ տեղեկությունը գաղափար է տալու ինչպես Մկրտիչ Նաղաշի հարուստ եւ բազմաբովանդակ կյանքի ու ստեղծագործության, այնպես էլ «Նաղաշ» համույթի անցած ուղու մասին:

Ամերիկահայ երգահան Ջոն Հոդյանի «Պանդխտության երգեր» ստեղծագործությունը հոգեկան տվայտանքների նրբահյուս խորհդածություն է Աստծո հետ մարդու, տվյալ դեպքում տարագիր հոգեւորականի, հարաբերությունների մասին:

Գերմանական «Armenisch-Deutsche korrespondenz» թերթի բնորոշմամբ «Նաղաշ» համույթն իր երեք հրաշալի կին վոկալիստներով եւ դուդուկի, ուդի, դհոլի եւ դաշնամուրի գերազանց կատարող-վարպետներով հոգեւոր միջնադարյան երաժշտությունը ներկայացնում է նոր, ժամանակակից դասական մեկնաբանությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #3, 29-01-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ