RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2016-01-22 > #003, 2016-01-29 > #004, 2016-02-05 > #005, 2016-02-12 > #006, 2016-02-19

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 05-02-2016



Տեղադրվել է` 2016-02-04 21:35:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 882, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՐՄԱՆԻ-ՓԱՓԱԶՅԱՆԻ «ԿԱՅՔԸ» CD-ՈՎ ԵՎ DVD-ՈՎ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Քսաներորդ դարի 80-ականների կեսերին առաջին անգամ Էդինբուրգի միջազգային «Ֆրինջ» փառատոնի ընթացքում բեմականացված եւ այնուհետեւ աշխարհի չորս մայրցամաքների ավելի քան 25 երկրներում ցուցադրված եւ մեծապես գնահատված Նորա Արմանիի եւ Ժիրայր Փափազյանի (Ջերալդ Բաբազյան) հեղինակած «Կայքՙ Արարատի ստորոտում» ներկայացումը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ հեղինակների կողմից թողարկվել է դեկտեմբերին խտասալիկի (CD) եւ թվային տեսասալիկի (DVD) տեսքով:

Դասական դարձած այդ երկու դերասանի պիեսը երկու հազար տարվա հայ ժողովրդի պատմությունն է հանրությանը ներկայացնում գրական-գեղարվեստական անմոռանալի նմուշների, պոեզիայի եւ լեգենդների զարմանալիորեն ներդաշնակ համաձուլվածքի միջոցով: Ներառնված են հատվածներ «Վահագնի ծնունդից», Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Պարույր Սեւակի, Դանիել Վարուժանի, Միսակ Մեծարենցի, Հովհաննես Շիրազի, Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի եւ այլոց ստեղծագործություններից:

«Երբ հին արկղերի միջից դուրս հանեցի «կայքի» հին ու մոռացված կինոժապավենի օրինակը, մտածեցի, թե որքան անհավատալիորեն այժմեական է այն այսօր, այդքան տարիներ անց, գուցե ավելի այժմեականՙ քան ութսունականներին, երբ աշխարհը ավելի անվտանգ ու ապահով էր: Զարմացա զուգադիպությանը, որ ժապավենը ձեռքս էր անցնում Եղեռնի հարյուրամյակի տարում: Անմիջապես Ժիրայրի հետ որոշեցինք CD եւ DVD տարբերակներով թողարկել եւ նոր կյանք հաղորդել «կայքին»: Տեքստը շատ իմաստալից է: Բռնության, ատելության եւ նախապաշարմունքների դեմ է եւ շոշափում է աքսորի, տեղահանության եւ մարդկանց վրա դրանց ունեցած ազդեցության թեմաները, որոնք խիստ այժմեական են թվում ներկա ժամանակներում: Բայց դրանով չի սահմանափակվում: «Կայքը» նաեւ խաղաղություն, հավատ, հույս եւ համերաշխություն է ներշնչում եւ պատգամում», նշել է Նորա Արմանին ռեժիսորի իր խոսքում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 05-02-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ