Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը նշում է հիմնադրման 90 ամյակը։ Հոբելյանը լրացել է անցյալ տարի, բայց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատճառով տոնական հանդիսություններն ու համերգները տեղափոխվել են 2016 թվական։
Ուրախությամբ եւ սրտի անհուն բերկրանքով տեղեկացնում ենք մեր ընթերցողներին եւ ակադեմիկոս Սարինյանի գրչի երկրպագուներին, որ լույս է տեսել մեծատաղանդ ու մեծահռչակ գրականագետի, սոցիալիստական ռեալիզմի գաղափարաբանության մեծ ռահվիրայի նոր բացառիկ աշխատությունըՙ «Ի հեճուկս ի գիտություն» («Վան Արյան» հրատարակչություն, 2016) խորախորհուրդ եւ մանավանդ շատ գրագետ խորագրով:
Անասելի դժվար առաքելություն է բարեկամի մասին հիշատակի խոսք գրելը: «Վէմ» ռադիոկայանը (FM 91,1) կորցրեց իր լավագույն բարեկամներից մեկին: 72-ը չբոլորածՙ վախճանվեց ճանաչված պատմաբան, ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: «Ակունք» ռադիոհանդեսը զրկվեց անզուգական մի հայագետի այլեւս հյուրընկալելու պատվից...
Իւրաքանչիւր հանդէս, ի՛նչ բնոյթի ալ ըլլայ, ընթերցումի հաճոյք պատճառելու կողքին նաեւ գիտելիք կը ջամբէ - պէ՛տք է ջամբէ. իսկ եթէ ընթերցողը բաւական գիտակ է իր կարդացած նիւթին, կրնայ հաճոյքի կողքին նաեւ վերյիշել իր գիտելիքը:
Անցած փետրվարի 21- ին Երեւանում հայ պարարվեստի երախտավոր Նորայր Մեհրաբյանի 75- ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին մասնակցեցին Շվեդիայի Թագավորական բալետի երեք մենակատար, որոնցից ոչ ոք շվեդ չէրՙ հայ Արսեն Մեհրաբյանը, կորեուհի Մինջի Նամը եւ չինաստանցի Ադիլիջան Աբդուռահմանը: Վերջինս երկրորդ անգամ էր ելույթ ունենում Երեւանում (առաջին անգամՙ անցյալ տարվա մայիսին էր` «Բարեկամություն» ...
Վերջերս վախճանվեցին համաշխարհային գրականության երկու հանճարեղ մշակներ, ամերիկացի գրող Հարպեր Լին (89 տարեկան) եւ իտալացի գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն (84 տարեկան):