RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2016-03-11 > #010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 25-03-2016



Տեղադրվել է` 2016-03-24 21:30:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1455, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԳԵՐՄԱՆԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ «ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Իրենց հարազատների քաղաքներն ու գյուղերը որոնելու նպատակով բազմաթիվ սփյուռքահայերից բացի արեւելյան Անատոլիա են այցելել անցյալ մեկ-երկու տարվա ընթացքում նաեւ գերմանացի արվեստագետներ, նշում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրում» Մուրիել Միրաք-Վայսբախը, առանձնացնելով նրանցից մեկինՙ Լիզա Ստիբորին , ով գերմանական մի շարք քաղաքներում ցուցահանդեսներ կազմակերպելուց հետո, իր նկարները ցուցադրել է Կեմնիցումՙ նախկին արեւելյան Գերմանիայի քաղաքներից մեկի նկարիչների միության պատկերասրահում:

Նա իր ցուցադրության ընդհանուր խորագիր է ընտրել «Աղետ: Արցունքների արահետներով» արտահայտությունը: Ներկայացրել է 20 աշխատանք, որոնք աբստրակտ են իրենց ոճով, սակայն չափազանց կոնկրետ ձեւով պատկերում են ցեղասպանության, տեղահանության եւ բռնագաղթի ամբողջ ողբերգությունը:

Լիզա Ստիբորը 2014-ին անձամբ է այցելել Թուրքիա, անցել Ստամբուլի, Անկարայի, Սամսունի, Կոնիայի, Սիվասի, Մալաթիայի, Կայսերիի, իր խոսքերովՙ «արցունքների արահետներով» եւ ցուցահանդեսին ներկայացրած իր կտավները ընկերակցել համապատասխան տեղանքի լուսանկարներով եւ գրառումներովՙ վերցված Գրիգորիս եպս. Բալաքյանի, Յոհաննես Լեփսիուսի, Փայլածո Կապտանյանի եւ ուրիշների հուշերից:

Նա 1986-ից, երբ Օկլահոմայում էր սովորում, որպես Ֆուլբրայթի կրթաթոշակի արժանացած ուսանողուհի, սկսել է հետաքրքրվել ինչպես իր անձնական, այնպես էլ այլազգի փոքրամասնությունների անցյալի պատմությամբ: Հետագայում, երբ դասավանդում էր արդեն Դեսաու համալսարանում, նա ավելի է խորացել իր ուսումնասիրություններում եւ դեմ առ դեմ եկել իր երկրի մասնակցությանը Օսմանյան Թուրքիայի ծրագրած եւ իրագործած Հայոց ցեղասպանությանը: «Չեմ կարողանում հասկանալ: Վշտացած եմ, որ մինչեւ հիմա այդ մեղավորության եւ պատասխանատվության հարցը դեռեւս իր պարզաբանումն ու լուծումը չի ստացել», գրել է նա այդ առթիվ եւ ավելացրել. «Լռությունը չի կարող հարցեր լուծել: Միայն մեր պապերի գործողությունների մեր կողմից ընդունումը կարող է հաշտության դռները բացել: Ճիշտ է, այսօրվա սերունդը մեղավոր չէ կատարվածի համար, բայց մենք պետք է պատասխանատվություն կրենք հանուն մեր ապագայի»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 25-03-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ