RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:20:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3814, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՐԲՈՒՀԻ ԱԲԱՋՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՏՈԿԻՈՅՈՒՄ

Հ. Ծ.

Գլենդեյլից «News Press» պարբերականի հաղորդմամբ, Ճապոնիայում հայկական դեսպանատան հրավերով նկարչուհի-քանդակագործ Սրբուհի Աբաջյանը հունիսի սկզբներին իր գծանկարներն ու քանդակներն է ցուցադրել Տոկիոյում «Հայկական մշակույթի օրերի» շրջանակներում:

Ցուցահանդեսում տեղ են գտել նրա «Որմնանկարներ երկնքի վրա» եւ «Բոլոր ճանապարհները դեպի մարդկանց են առաջնորդում» շարքերից որոշակի նմուշներ:

Ժամանակին Լա Կրասենտայի «Դոքմեջյան այգում» ցուցադրված առաջինի շարքում ընդգրկված են եղել 3 մետրx1,5 մետր չափսերով մարդկանց քանդակներ, որոնք իրենց դեմքերի, աչքերի արտահայտությամբ եւ ձեռքերի ժեստերով իրենց իրավունքներն են պահանջում: Երկրորդի շարքումՙ ցուցադրված «Բրենդ գրադարանի եւ արվեստի կենտրոնում» հաղորդակցվելու կարոտ ներգաղթյալների առօրյան պատկերող կտավներ, գծանկարներ:

«Սիրում եմ գծանկարներով արտահայտել իմ զգացմունքները: Այդ գծերը ավելի պարզ են ու անմիջական, բայց լի են հուզականությամբ: Կարեւոր չէ, թե որտեղ ենք մենք ապրում: Որպես մարդկային էակներ մենք կարիք ունենք հաղորդակցվելու միմյանց հետ եւ անկեղծ հարաբերություններ մշակելու», նշել է արվեստագիտուհին, ավելացնելով, որ դուստրըՙ Մայրենին ներկայիս ուսանում է Տոկիոյում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #27, 14-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ