Վերջին տարիներին երեւանյան թանգարանները ջանում են հասարակությանն ավելի մոտեցնել իրենց, որպեսզի թանգարան-այցելու ավանդական փոխհարաբերությունից բացի, որ կարող է դրսեւորվել առավելագույնը տարին մեկ-երկու անգամ, ստեղծվի ավելի ամուր, հարազատական ու հոգեւոր կապ: Հատկապես ամռանը մի շարք մշակութային օջախներ, օրինակՙ Ազգային պատկերասրահը, Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը, երեխաների ...
«Խոստումներ, խոստումներ» վերնագրի ներքո «LA Review of Books» լոս-անջելեսյան գրքերի գրախոսական հանդեսում Միշել Տյուսանը հետաքրքրական համեմատություններ է անցկացնում Հայոց ցեղասպանության թեմային առնչվող երկու ֆիլմերի միջեւ: Տյուսանը Նեւադայի (Լաս Վեգաս) համալսարանում պատմություն է դասավանդում եւ գրում է հիմնականում մարդու իրավունքների եւ մարդասիրությանը վերաբերող հոդվածներ: Ստորեւ քաղվածքներ նրա ընդարձակ հոդվածից:
1953-ինՙ Սարգիս Վահագնի առաջին պատմվածքի հրապարակումից հետո, սկսվում է տարիների գրական բեղուն գործունեությունըՙ ծննդավայրում, Բեյրութում եւ հետագայում շարունակվում Լոս Անջելեսումՙ սփյուռքյան իրականության մեջ կրելով հայ գրողի, այն էլՙ հայերենով ստեղծագործողի դժվարություններն ու պատասխանատվությունը նաեւ: Ինչպես գրում է Գեղամ Սեւանը. «Կյանքում բարդուեց մի սիրելի հոգս եւսՙ սփիւռքում ...
Մեկ տարի առաջ վախճանվեց ՀՀ ժողովրդական երգչուհի Օֆելյա Համբարձումյանը: Թեեւ նա առաջացած տարիքում էր, բայց արվեստի մարդիկ, հանրությունը նրա մահը ծանր կորուստ համարեցին, որովհետեւ երգչուհու կատարողական վարպետությունն անկրկնելի է հայ գուսանական-աշուղական արվեստում:
1934 թվականին ամերիկյան «Վենիթի ֆեյըր» («Սնափառության տոնավաճառ») գլամուրային ամսագրի մարտյան համարում ընդգրկվել է Էռնեստ Հեմինգուեյին պատկերող հումորային մի նկարաշար: Այնտեղ արդեն հռչակ վայելող գրողը պատկերված է ստվարաթղթից կտրված «խաղալիքի» տեսքով, որի վրա կարելի է «հագցնել» թղթե զգեստներ, կոշիկներ, գլխարկներ: Հեմինգուեյն, այդպիսով, ստացել է զանազան կերպավորումներՙ «Էռնին որպես Կորած Սերունդ», «Էռնին ...
Հիշել եմ Սասունիկ Թորոսյանին: Գուգլեցի նրա անունն ու տեսա նրա գրածներից բան չկա համացանցում /այդ պահին չկարՙ համացանցում այս թեմայով ի, գրառումը պատճառ դարձավ, որ նրա թոռնիկ Արամ Թորոսյանը զբաղվի իր հանրահայտ պապի հրապարակումները վերստին հանրայնացնելու գործով/: Տխրեցի:"Աշխարհում ոչ մի բան այնպես իր տեղում չէ, ինչպես ցորենի հատիկն իր շեղջում", ...