Այս տարվա «Ոսկե ծիրանը» 14-րդն է: Հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը խոստացել է մի գրքույկ ներկայացնել հանրությանը, որտեղ նշված կլինեն փառատոնի բոլոր ձեռքբերումներըՙ թվերով ու վիճակագրական պատկերով: «Ոսկե ծիրանը» դեռեւս չի կարող հավակնել, որ թանկ ու հեղինակավոր ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները տեղի ունենան հենց այդ փառատոնի ժամանակ, բայց Կաննի, ...
«Երեւան. 20-րդ դար». այնպես է ստացվել, որ 21-րդ դար ցատկածներս Երեւանի անցյալի մասին խոսում ենք հարյուրամյակի բաժանումով: 21-րդ դար ցատկածների մի մասը 20-րդ դարի Երեւանի մասին շատ բան ասել ու հիշել չի կարող, եթե նախորդ հարյուրամյակում միայն մանկություն կամ պատանեկություն է թողել: Իսկ նրանք, ովքեր այնտեղ թողել են ավելին, կհիշեն ...
Պիեռ Տեր-Սարգիսյանի մասին առաջին անգամ լսել եմ 1970-ականներինՙ Մեծն Ֆրեդերիկ Ֆեյդիի զրույցներից մեկի ժամանակ Երեւանում, իսկ բախտ ունեցա նրան ծանոթանալու 1986-ին Փարիզումՙ նույնպես Ֆեյդիի աջակցությամբ:
2017թ. հունիսի 29-ին, «Քադոգան Հոլ» հանրահայտ համերգասրահում, «Լոնդոնի Ֆենիքս» նվագախմբի նվագակցությամբ, մենահամերգով հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, տաղանդաշատ հայ ջութակահարուհի Անի Բատիկյանը : Համերգի թեման էր «Արեւելյան Եվրոպայի արվեստը եւ ազգային երաժշտությունը», իսկ երեկոն համալրվել էր այնպիսի ստեղծագործություններով, որոնք նպատակ ունեին պատկերելու ազգային պարերից եւ արվեստից ոգեշնչված ...
Հովհաննես Աղաջանյանի ստորեւ ներկայացվող ստեղծագործությունները գեղարվեստական նոր խոսք, աշխարընկալման, մարդու, խղճի, բարության վերաբերյալ նոր, յուրօրինակ կենսափիլիսոփայությամբ ընդհանրացումներ են բերում, որոնք ինքնօրինակ են եւ համամարդկային եւ համաշխարհային առումներով փոխակերկման նոր արահետներ են մատնանշում: Հայ գեղարվեստական խոսքի հիմնականում վայրընթացային գծով գնալու մեր ժամանակներում, դրանց գնահատումը ունի կարեւորագույն նշանակություն:
«Պանգիրուս» (Pangyrus) անվամբ ամերիկյան նոր գրական տարեգրքի (հիմնված 2015-ին միայն առցանց) այս տարվա թվով երրորդ համարում, որ առցանցին զուգահեռ հրատարակվել է նաեւ տպագիր, ներառվել են նաեւ հատվածներ հայ անվանի կին գրող, թարգմանիչ եւ հրապարակագիր Զապել Եսայանի (1878-1943) ստեղծագործություններից:
Լոս Անջելեսից ստացած լուրն անսպասելի էր եւ ցնցիչ. հունիսի 28-ին կյանքից հեռացավ սփյուռքահայ պարարվեստի ճանաչված եւ ինքնատիպ գործիչներից մեկըՙ Աննա Ջանբազյանը (1952-2017): Մեր տաղանդավոր հայրենակցուհին, ընդամենը երկու տարի առաջ, հունիսին, երեւանյան հանդիսատեսին երրորդ անգամ ներկայացավ իր պարախմբի ելույթներով, Դիմագրքով մենք միշտ հետեւում էինք նրա գործունեությանը... եւ ...
Գլենդեյլից «News Press» պարբերականի հաղորդմամբ, Ճապոնիայում հայկական դեսպանատան հրավերով նկարչուհի-քանդակագործ Սրբուհի Աբաջյանը հունիսի սկզբներին իր գծանկարներն ու քանդակներն է ցուցադրել Տոկիոյում «Հայկական մշակույթի օրերի» շրջանակներում: