Երեկ վերջին հրաժեշտը տվեցինք Պերճ Զեյթունցյանին: Մեզնից հեռացավ 70-ականների հրաշալի սերնդի վերջին մոհիկաններից մեկը: Անշուշտ նրա գլխավոր արժանիքը այդ սերնդին, վերազարթոնքի այդ շարժմանը մասնակից-կերտիչներից մեկը լինելը չէ միայն, այլՙ հայ ինտելեկտուալ արձակի լավագույն ներկայացուցիչը լինելը: Պերճ Զեյթունցյանը ինտելեկտուալ գրող է, այդ բառի ոչ թե կիրառական, կենցաղագիտական, զարգացածության կամ լայնախոհ հանդուրժողականության ...
Գրողը ճեղքում է ժամանակի պատնեշն այնպես, որ հայացքի ներքո անցյալը վերափոխվում է նոր ճշմարտության, որտեղ ուրվագծում, տեսանելի է փորձում դարձնել ժողովրդի, երկրի ապագան, որովհետեւ առաջադրում է ապրելու նոր սկզբունքներ եւ արժեքներ... Պերճ Զեյթունցյանի ներկայությունը զգաստացնող եւ արթուն պահապանի դեր ուներ. նա առողջ հասարակության համար առաջնայինը համարում էր օրենքի բարոյականությունըՙ օրենքի ...
- Ամերիկա կը գտնուիք Թէքէեան մշակութային միութեան հրաւէրովՙ ներկայացնելու վերջերս ձեր խմբագրութեամբ լոյս տեսած Փանոս Թերլեմեզեանի «Կեանքիս յուշերը» գրքին հրատարակութեան առթիւ կազմակերպուած շնորհանդէսներուն, որոնք տեղի պիտի ունենան Նիւ Ճըրզիի, Պոստոնի եւ Լոս Անճելըսի մէջ:
Շուշիի Ռեալական վարժարանը ոչ միայն պատմաշակութային շենք ու հուշարձան է, այլեւ բացօթյա բեմ: Արցախի պատմության կարեւոր իրադարձություններին նվիրված հոբելյանական բեմադրությունների պրեմիերաներն այնտեղ են իրականացվել, օրինակՙ «Կրակե օղակն» ու «Արծվաբերդը»:
«Թայմս գրական հավելված» (Times Literary Supplement) պարբերականն իր 2016 թվի մայիսի 13-ի համարում առաջին անգամ անգլերեն լեզվով ընթերցողներին էր ներկայացրել Վլադիմիր Նաբոկովի խոսքն ուղղված իր վտարանդի համերկրացիներինՙ թարգմանված Լյուք Պարկերի կողմից: «Լոլիտա» հանրահայտ վեպի հեղինակ Նաբոկովն (1899-1977) իր այդ խոսքը արխիվ հանձնելուց ինքն է ընտրել «ընդհանրացումների մասին» (On Generalities) խորագիրը: ...