Շատերը նրան գիտեն որպես «Նարեկացիի Գարիկը». հատկապես նրանք, ովքեր հաճախ են ներկա լինում «Նարեկացի» արվեստի միության միջոցառումներին, չէին կարող չնկատել հազվագյուտ բարեկիրթ, հանդիսատեսին երբեք չխանգարող, իր գործին լավ տիրապետող լուսանկարչին, որը վերջին տարիներին աշխատում է ՆԱՄ-ումՙ ստեղծելով միության միջոցառումների մշակութային ֆոտոժամանակագրությունը: Սակայն հետեւողական հանդիսատեսը կնկատիՙ սրանք պարզապես ֆոտովավերացում շարքեր չեն, ...
Կեանքէն վաղաժամ հեռացած այս երիտասարդը գրականագէտ Երուանդ Տէր Խաչատուրեանի որդին է, որ սոյն խտացւած հատորով հանդէս կու գայ որպէս ամերիկեան եւ ոչ միայն ամերիկեան, գիտաֆանթասթիք գրականութեան բազմահմուտ մեկնաբան: Շշմիլ կարելի է, երբ տեղեակ կը դառնանք այն բազմաթիւ անուններուն, որոնց հեղինակութիւնները կարդացած ու վերլուծած է հայ հողի ծնունդ կենսախինդ այս երիտասարդը: ...
Մոտենում է Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 տարին: Բնական է համընդհանուր ձգտումը, որ ամեն ինչ արվի այդ Մեծ անհատի հոբելյանը արժանավայել նշանավորելու համար: Ցավոք, ամեն ինչ չէ, որ կատարվում է ըստ հարկի ու պատշաճ մակարդակով:
Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվող «Վերագտնված կինո» փառատոնը, որը ներկայացնում է տարբեր երկրների անցյալի քիչ ծանոթ կինեմատոգրաֆիկ արժեքները, այս տարի հատուկ ծրագիր է նվիրել իրանական կինոյի ճանաչված դեմքերից բեմադրիչ Սամվել Խաչիկյանին (1923-2001): Ծրագիրը համադրել են Էհսան Խոշբաշտը եւ Բեհդադ Ամինին Իրանի Կինոյի ազգային արխիվի համագործակցությամբ: Ներկայացնում ենք Էհսան Խոշբաշտի հոդվածը Խաչիկյանի ...
Հայ պարարվեստի երկու հիմնական ճյուղերից` ֆոլկլորային պարից եւ բեմական պարից, ներկա դրությամբ, առավել հետազոտված է ֆոլկլորայինը: Բեմական պարը, որի համակարգին է պատկանում նաեւ բալետը, չնայած 20-րդ դարի 50-ականներից մինչեւ մեր օրերը լույս տեսած մի շարք գիտական հետազոտություններին, քիչ է լուսաբանված: Բազմակողմանի եւ խորը ուսումնասիրման կարիք են զգում թե՛ հայ բալետի ...