Երգչուհի Արաքս Մանսուրյանը դարձյալ հայրենիքում էր: Գալու նպատակը ստեղծագործական գործունեության 50 ամյակին նվիրված հոբելյանական համերգն էր: Ընդհանրապես երգչուհին վերջին տարիներին Հայաստան է այցելում իր օտարազգի ուսանողների հետՙ նրանց հետ ոչ միայն ելույթ ունենալով, այլեւ ծանոթացնելով իր հայրենիքի հետ: Այս անգամ Արաքս Մանսուրյանը եկել էր ավելի մեծ ...
Սեպտեմբերի 15-ի առավոտյան լեցուն էր Հայաստանի Ազգային գրադարանի թամանյանական գեղակառույց դահլիճը, իսկ ճեմասրահում ցուցադրված էր գրքերի մի հարուստ հավաքածու: Առիթը Հայ եկեղեցու նվիրյալ սպասավոր, վաստակաշատ գիտնական Վրեժ Ներսիսյանի (տեր Ներսես ավագ քահանա Ներսիսյան) մեծարման ցերեկույթն էր եւ ի պատիվ նրա հրատարակված «Անդրադարձներ Հայաստանի եւ քրիստոնյա Արեւելքի ...
Վերադարձ Գորկուն: Ութից տասներկու տարիների ընդմիջումից հետո, դարձյալ անդրադառնում ենք Ամերիկայում աբստրակտ-էքսպրեսիոնիզմի ռահվիրա Արշիլ Գորկուն: Առիթը Լոնդոնի Արքայական Ակադեմիայում (Royal Academy) ամիսներ առաջ բացված ամերիկյան արդի նկարչության ցուցահանդեսն է, որին անդրադառնում է Պոլ Քիգանը (Paul Keegan) «Թայմսի գրական հավելվածի» (Times Literary Supplement) էջերումՙ գրախոսելով այդ առթիվ Դեյվիդ Անֆամի խմբագրությամբ լույս ...
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր, արաբագետ Նիկոլայ Հովհաննիսյանի խմբագությամբ հրատարակել է արաբագետ Գայանե Մկրտումյանի «Հրովարտակ-պայմանագրերը որպես հայ- արաբական հարաբերությունների աղբյուր VII-XII դդ.» արժեքավոր մենագրությունը, որը նոր լույս է սփռում պատմական մի շարք կարեւոր հիմնահարցերի վրա: Աշխատանքը, որը կատարվել է ...
Դուք հանձնում եք ձեր վերարկունՙ հանդերձարանում, դռան մոտ կանգնած տիկնոջը ցույց եք տալիս տոմսը եւ ձեր տեղն եք գրավում համերգասրահում: Դուք բացում եք փայլուն թղթի վրա տպված համերգային ծրագիրըՙ հետաքրքրասիրությամբ, թե արդյոք ինչ հաճելի պահեր են սպասվում այդ երեկո: