RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 15-09-2017



Տեղադրվել է` 2017-09-14 21:08:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3285, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞Վ ԿԿԱՌԱՎԱՐԻ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն

Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Art Newspaper)

ՅՈՒՆԵՍԿՕ-իՙ ՄԱԿ-ի կրթության եւ մշակույթի խոշորագույն կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնն զբաղեցնելու մրցարշավը թեւակոխում է իր ամենաթեժ շրջանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն հայտարարել է հավակնորդ 9 թեկնածուների անունները, որոնցից մեկը փոխարինելու է նոյեմբերին Իրինա Բոքովային , որն արդեն ութ տարի զբաղեցնում է այդ պաշտոնը: Այժմյան 195 երկրների անդամակցությամբ 72-ամյա կառույցն իր պատմության ընթացքում 10 տնօրեն է ունեցել, որոնցից 7-ը Եվրոպայից կամ Հյուսիսային Ամերիկայից են եղել: Այս անգամ միայն մեկ թեկնածու է այդ վայրերից, հանձին Ֆրանսիայի մշակույթի նախարար Օդրի Ազուլայի , որ նաեւ մշակույթի գծով նախագահ Օլանդի խորհրդականն էր եղել: Նա մեծ դերակատարություն էր ունեցել Ֆրանսիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախաձեռնություններումՙ պահպանելու մշակութային ժառանգությունները հակամարտության գոտիներում:

Մնացյալներից չորսը արաբական երկրներից են: Իրաքիցՙ Սալեհ Մահդի էլ-Հասնաուին, Լիբանանիցՙ Վերա էլ-Խուրի Լաքյաուին, Քաթարիցՙ Համեդ Բին Աբդուլազիզ էլ-Քաուարին եւ Եգիպտոսիցՙ Մուշիրա Խաթթաբը: Վերջին երկուսը սուր պայքար են մղում այդ պաշտոնին տիրանալու համար: Խաթթաբը դիվանագետ է եւ մարդու (հատկապես կանանց եւ երեխաների) իրավունքների անխոնջ պաշտպան: Հոսնի Մուբարաքի իշխանության ժամանակ եղել է ընտանիքի եւ բնակչության գծով նախարարը: Նա նաեւ եգիպտական քաղաքակրթության Ազգային թանգարանի վարչության անդամ է:

Արաբական աշխարհից նրա մրցակիցը Քաթարի Էմիրի մշակութային խորհրդատու էլ-Քաուարին է, որ նախկինում Քաթարի դեսպանն է եղել Ֆրանսիայում, Մ. Նահանգներում եւ ՄԱԿ-ում: 2008-ից 2016 թվականը զբաղեցրել է երկրի մշակույթի նախարարի պաշտոնը: Իր պաշտոնավարության ընթացքում Դոհան հայտարարվեց 2010 թվականի մշակույթի արաբական մայրաքաղաքը:

Մյուս չորս թեկնածուներն են Գվատեմալայիցՙ Խուան Ալֆոնսո Ֆուենտես Սորիան, Վիետնամիցՙ Ֆամ Սան Չաուն, Չինաստանիցՙ Կիան Թանգինը եւ Ադրբեջանիցՙ Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Ավելացնենք, որ վերջնական որոշումը կայացնողը կառույցի գործադիր մարմինն է, որը բաղկացած է 58 անդամ երկրների ներկայացուցիչներից, որոնք չորս տարին մեկ են ընտրվում հետեւյալ համամասնությամբ. արաբական երկրներիցՙ 7 հոգի, Ասիայից եւ Խաղաղականի շրջանիցՙ 12 հոգի, Աֆրիկայիցՙ 13 հոգի, Արեւմտյան Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայիցՙ 9 հոգի, Լատինական Ամերիկայից եւ Կարիբյաններիցՙ 10 հոգի եւ վերջապես Արեւելյան Եվրոպայիցՙ 9 հոգի:

Խմբ. կողմից.- Նկատի ունենալով UNESCO-ի գործող նախագահ Բոքովայի ամուսնուՙ Դմիթրեւիՙ ադրբեջանցիների կողմից ստացած 485 հազար դոլարի կաշառքի հետ կապված սկանդալը, Փոլադ Բյուլբյուլօղլուի ընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է: Անգլիական The Guardian-ի վերջին բացահայտումներից հետո շատերն են զգուշանում ադրբեջանական կաշառքների դիմաց վարձահատույց լինելու մեջ մեղադրվելուց:

Նկար 1. Օդրի Ազուլայը ելույթի ժամանակ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #34, 15-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ