...Երբ 1963 թվականին Շառլ Ազնավուրը առաջին անգամ եկավ Երեւան, ոչ Ազնավուրը ուներ իր այսօրվա իր համաշխարհային փառքը, ոչ էլ Հայաստանը ուներ իր մեծ զավակի իսկական ճանաչումը: Հայաստանի մարդկանց համար անսովոր էր ե՛ւ իր երգեցողությունը, ե՛ւ իր երաժշտությունը եւ մանավանդ երգչի եւ արտիստի իր նկարագիրը: Ազնավուրի այցելության մասին Հայաստանի մամուլը լուրեր ...
Արդեն հավերժություն անցած Շառլ Ազնավուրի մասին լավագույնս կխոսեն նրա երգերը, բանաստեղծությունները, կինոդերերը, ինքնակենսագրական երկու հատորները, ինչպես նաեւ նրա մասին ստեղծված բազում գրքերն ու կինոնկարները... Թվում է, թե ամեն ինչ ասվել է նրա մասին: Սակայն 94 երկարուձիգ տարիներն իրենց մեջ պարունակում են տակավին քիչ ծանոթ եւ անգամՙ անհայտ փոքրիկ դրվագներ, որոնցից ...
Արեւելյան քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը` Քուվեյթը, այս օրերին հյուրընկալել է Հայաստանի օպերային թատրոնի ողջ անձնակազմին եւ աննախադեպ ոգեւորությամբ սպասում է սեպտեմբերի 27-ին եւ 28 -ին տեղի ունենալիք Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի պրեմիերային, որը առաջին անգամ է բեմադրվելու այս բազմամշակութային երկրում:
Ճանաչված դաշնակահար եւ կոմպոզիոր Տիգրան Համասյանն այս տարվա փետրվարին թողարկած իր նորագույն «Գյումրու համար» (For Gyumri) ալբոմից առանձին ստեղծագործություններով հոկտեմբերի 14-ին հանդես է գալու Լոս Անջելեսի «Ռոյս Հոլում», ծանուցում է Կալիֆոռնիա համալսարանի (UCLA) կատարողական արվեստի կենտրոնը: