Ի՞նչ եղանակ է եղել Փարիզում 1924-ի մայիսի 22-ին, երբ ծնվել է Միշա եւ Քնար Ազնավուրյանների որդինՙ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը: Կա՛մ Ազնավուրն ինքնակենսագրական գրքերում չի գրել, կա՛մ էլ գրել է, ես չեմ հիշում:
Հայերը Ֆրանսիայում հայտնվել են դեռ 6-7-րդ դարերում: Նրանք վաճառականներ էին: Անանիա Շիրակացին իր «Աշխարհացույցում» նկարագրել է նաեւ Ֆրանսիան (Գալիան), «հզոր ֆրանկեր»-ին (Աշոտ Աբրահամյան, Համառոտ ուրվագիծ հայ գաղթօջախների պատմության, հ. Ա, Եր., 1964, էջ 418):
Գերմանական մեդիան շռայլ էՙ հոկտեմբերի 2- ին Ազնավուրի մահվան բոթն առնելուն պես չկա թերթ ու հանդես, հեռուստառադիո ու առցանց լրատվամիջոց, որ Ազնավուրի մասին չհիշատակի. կաղապարված լուր չէ, ծավալուն անդրադարձ էՙ համեմատություններով, հիշողություններով, եւ անպայմանՙ հայկական արմատներին, հայությանն ու Հայաստան հայրենիքին նվիրվածությունը շեշտադրելով: Լրագրողները երբեմն շատ են անկեղծացելՙ չեն թաքցրել իրենց ...
Սեպտեմբերի 27-28-ին Տոսկանայի նվագախումբը նշեց Սան Մինիատո ալ Մոնտե եկեղեցու հազարամյակը հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ, այդ թվում` եկեղեցու աբբայությանը եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրված «Յոթ աղոթքներ» ստեղծագործության առաջին կատարմամբ:
2006 թվականից պեղվող Տիգրանակերտում հնագիտական արշավախումբը Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ այս տարի եւս աշխատանքները շարունակել է: Արցախի մշակույթի նոր նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ամեն ինչ արել է, որ ֆինանսական աջակցությունը ժամանակին փոխանցվի: Այս տարի ռուսաստանաբնակ Արտեմ Քոչարյանցը 5 մլն. դրամ է տրամադրել արշավախմբին, այսինքնՙ ...
Առլինգտոնի միջազգային կինոփառատոնի նախաշեմին հոկտեմբերի 7-ին Ուոթերթաունի «Արվեստի Մովսեսյան կենտրոնում, ցուցադրվելու է «Էմմի» մրցանակի արժանացած, պատմա-վավերագրական ֆիլմերի ճանաչված ռեժիսոր եւ պրոդյուսեր Մարթա Հուսկի «Անապատի ագռավները» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության ծանրագույն ժամանակաշրջանում Լեւոն Յոթնախպերյանի անցած հերոսական ճանապարհի մասին: