Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին նվիրված «Սարյանը եւ Ֆրանսիան» խորագրով ցուցահանդես: 1928 թվականին Փարիզում կազմակերպված անհատական ցուցահանդեսից 90 տարի հետո առաջին անգամ ի մի են բերվել Սարյանի փարիզյան շարքի գործերը, ավելի ճիշտՙ այն աշխատանքները, որոնք հրաշքով են փրկվել հրդեհից: Վարպետի կենսագրության հիշարժան տարեթվերում 1928 թվականն առանձնանում է. ...
Բոլորովին վերջերս Դուբայում մեծ հաջողությամբ անցան Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը: Հերթական հյուրախաղերիՙ Քուվեյթ մեկնելուց առաջ «Ազգի» թղթակիցը զրուցեց թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Օրբելյանի հետ:
Մոսկվայից լուր հասավ, որ այնտեղ իր մահկանացուն է կնքել գրականագետ Կարեն Ստեփանյանը: Հայ գրականագետը հայտնի անուն էր, ճանաչված թե՛ ռուսական գրական եւ գիտական միջավայրում, թե՛ համաշխարհային դոստոեւսկիագիտության մեջ: Կարեն Ստեփանյանը բանասիրական գիտությունների դոկտոր էր, Դոստոեւսկու Ռուսական ընկերության փոխնախագահ (1996 թվականից), «Դոստոեւսկին եւ համաշխարհային մշակույթը» ծանրակշիռ տարեգրքի գլխավոր խմբագիր (1993 թվականից), ...
Գարնանային մի երեկո, Հալաբյան փողոցի կանգառներից մեկում 90-ամյա ծերունին երիտասարդ զույգի ճեպանկար էր անում: Տարված լինելով աշխատանքովՙ նա ուշադրություն չէր դարձնում երթուղայինների այն համարներին, որոնց ինքն էր սպասում եւ չէր էլ նկատում, թե ինչպես է առաջ եկել դեպի փողոցի այն մասը, որտեղ երթուղայիններն են կայանում...
Ֆրանսիական մշակույթի ամենից արտակենտրոն դեմքերից մեկըՙ թատրոնի եւ կինոյի դերասանուհի, լուսանկարիչ եւ գրող Կատրին Ռոբ-Գրիեն հայկական ծագում ունի: Ժան դը Բերգ եւ Ժաննա դը Բերգ կեղծանուններով հրատարակած նրա սադոմազոխիստական գրվածքները մեծ ժողովրդականություն են վայելում ժանրի սիրահարների շրջանում:
Քեմբրիջի համալսարանի հրատարակչության կողմից տպագրվող «Երաժշտական կրթության բրիտանական հանդեսի» այս տարվա հուլիսյան համարում (հատոր 35, թիվ 2) ընդգրկվել է նաեւ «Երաժշտական կրթության հարցերը սկսնակ մեծահասակների համար Հայաստանում. դաշնամուր նվագելու դժվարությունների մասնավոր վերլուծություն» հետազոտությունը (էջ 191-202): Հեղինակըՙ արվեստագիտության թեկնածու Աննա Ադամյանը , Երեւանի Խաչատուր ...
Ճապոնական «Սոգենշա» հրատարակչությունն այս տարի լույս է ընծայել «Աշխարհի առասպելները. որտեղ կարելի է տեսնել ծագումը» ժողովածուն, որտեղ ընդգրկված են մեկական ծագումնաբանական առասպելներ աշխարհի քսան տարբեր ժողովուրդներից: Գրքում տեղ է գտել նաեւ Հայկ եւ Բելի առասպելըՙ «Մարդիկ կռվում են սրբազան լեռան ֆոնին» վերնագրով, որ ներկայացրել է ...