Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնի այս տարվա շրջանավարտ Մանե Բաղդասարյանի (Մաննե) «Ադապտացիա» վավերագրական կինոնկարն (2017) արձանագրում է դեբյուտային աշխատանքի համար մեր կինոյում գրեթե աննախադեպ մի երեւույթ:
Ստեղծագործող անհատներից շատերին երբեմն ի վերուստ մի քանի շնորհներ են տրվում. մենք ունեցել ենք եւ ունենք գրողներ, ովքեր նաեւ նկարել են, նվագել որեւէ գործիք եւ հակառակըՙ գրող ու նկարող երաժիշտներ... Հիրավի, անքննելի են գործերն Աստծո:
Ժողովրդական առածն ասում էՙ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց- խակ ա: Հիմա ում ինչ դուր չի գալիս, մեղքը գցում է խորհրդային կարգերի վրաՙ մեղքը նրանց վիզը: Այս սկզբունքով է առաջնորդվել նաեւ «Առավոտ» թերթի մշակութային բաժնի աշխատակից Սամվել Դանիելյանը ՙ գրելով «Նոր աշխարհ, հին խաղացանկ կամՙ խորհրդային մտայնությամբ ...
Սեպտեմբերի 9-ին հայ կոմպոզիտոր, մանկավարժ, եկեղեցական երգերի մեծ վարպետ Նիկողոս (Նիկողայոս) Թաշչյանի հիշատակի օրն էր: Թե որքան մեծ է այս մարդու վաստակը, դժվար է ասել: Թերեւս վկայակոչենք միայն այն, որ նա գործել ու արարել է նախքան Կոմիտասը եւ հայ երաժշտական դպրոցի մի շարք հանճարների երեւան գալը:
Այս տարի Երեւանում հյուրընկալված ֆրանսիական կինոգետ Արիել Շվայցերն անդրադարձել է այս տարվա «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ֆրանսիական հեղինակավոր «Կայիե դյու սինեմա» կինոհանդեսում: Թարգմանաբար ներկայացնելով նրա հոդվածըՙ նկատենք, որ սխալվել է հեղինակըՙ գրելով, թե իբր երեւանյան կինոփառատոնի աշխատանոցներին թուրք ռեժիսորներ չեն մասնակցում: Նա պարզապես տեղյակ չէ, որ Թուրքիայի ներկայացուցիչները ոչ միայն «Ոսկե ...