Գրականագետ Ալբերտ Շարուրյանը (1939-2007) վերջին տասնամյակների մեր լավագույն բանասերներից մեկն էր, իր գործի հմուտ ու բանիմաց գիտակը, գրականության իսկական մշակը: Գիտական բարձր աստիճան եւ կոչում ուներՙ գիտության դոկտոր, պրոֆեսոր, բայց դրանք ոչինչ են իր կատարած մեծածավալ եւ հարգեւոր աշխատանքի, մոտ երեք տասնյակ գրքերի եւ հարյուրավոր հոդվածների ...
Հովանավորությամբ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) Նյու Ինգլենդի մասնաճյուղի, սեպտեմբերի 4-ից մինչեւ 30-ը Բոստոնի հարավում գործող «Ղալաթիա գեղարվեստի պատկերասրահում» բացվելու է «Ճկունություն եւ դիմադրություն» խորագրով չորս հայ կանանց կտավների, լազերային կտրանքների եւ խառը տեխնիկայով կատարված ստեղծագործությունների ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
Օգոստոսի 28-ին Մոսկվայի Արեւելքի թանգարանում բացվեց ԽՍՀՄ եւ Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի (1907-2006) «Արեւոտ գույների պատմություններ» անհատական ցուցահանդեսըՙ նվիրված նրա 110-րդ հոբելյանին: Անվանի նկարչուհու վերջին անհատական ցուցահանդեսը Մոսկվայում տեղի է ունեցել 20 տարի առաջ, իսկ Հայաստանում անգամ չեմ մտաբերում, թե երբ: Սակայն դա բնավ չի խամրեցնում մեծ արվեստագետի փայլը: ...
- Սիրելի՛ տիկին Անահիտ, կցանկանայի ձեզ հետ զրուցել մեր կինոյում հայ կնոջ կերպարի ու հայ կինոդերասանուհու մասնագիտության մասին` հենվելով ձեր իսկ փորձառության վրա: Երբ պատանի էի, մի անգամ «Սովետսկի էկրան» հանդեսի շապիկին տեսա մի գեղեցիկ եվրոպուհու լուսանկար եւ զարմանքով կարդացի, որ նա հայ դերասանուհի Անահիտ Թոփչյանն է: Որպես կինոսիրող եւ ...