Հայկական կինոարվեստի մասին միջազգային հանրության տեղեկությունները սկսվում եւ ավարտվում են առավելագույնը Փելեշյանով ու Փարաջանովով: Համաշխարհային կինոոլորտում Համո Բեկնազարյանի անունը գրեթե ոչ ոք չի լսել: Անցյալ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը բացվեց Բեկնազարյանի «Զարե» համր ֆիլմով: Դահլիճի 90 տոկոսը ֆիլմն առաջին անգամ էր տեսնում. առաջին անգամ էին տեսնում նաեւ արտասահմանցի կինոգործիչները: Բոլորը ...
Շոտլանդիայի «Ֆայնդհոռն պարկ» կոչված զբոսայգում հուլիսի 14-20-ը կայացած հոգեւոր երաժշտության, երգի ու պարի միջազգային 27-րդ փառատոնի մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել հայկական ժողովրդական պարերըՙ ներկայացված հատուկ հրավերով այնտեղ գտնվող պարուսույց Շաքե Մեյջըր Չիլինգիրյանի կողմից: Նա պարի ամենօրյա պարապմունքներ է անցկացրել մոտավորապես հարյուր հոգու հետ, զուգահեռ հակիրճ ...
Կինոռեժիսորը միջազգային գովասանքի արժանացավ իր բանաստեղծական դեբյուտիՙ «Փարոս» խաղարկային ֆիլմի համար եւ շարունակեց հեղափոխել հայրենական կինոարդյունաբերությունը:
Ֆրանսիական հեղինակավոր «Մարիան մելոդի» ֆիրման թողարկել է ֆրանսահայ նշանավոր երգչուհի Ռոզի Արմենի (Հովհաննիսյան) կրկնակ խտասկավառակը: Այն ընդգրկում է երգչուհու գործունեության առաջին շրջանի 46 երգերը, ստեղծված 1961-1968 թվականներին: Երգերը հիմնականում ֆրանսերեն են:
1999 թվականին ֆրանսիական BMG ձայնագրման ֆիրման թողարկել է «Երուսաղեմ. հազարամյակի առեղծվածը» (Solyma: Mystik Der Jahrtausende) վերնագրով երաժշտական լազերային խտասկավառակ: Ալբոմի վերնագիրը լատիներեն է, ենթավերնագիրըՙ գերմաներեն: Ընդգրկում է 13 երգ չորս լեզվովՙ եբրայերեն, լատիներեն, հունարեն եւ արաբերենՙ միջնադարյան մեղեդիների հիման վրա: Վեց տղամարդ եւ կին վոկալիստների անունները նշված չեն: Երգերից երկուսի ...