ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻ 46 ԵՐԳԵՐԸ ՄԵԿ ԽՏԱՊՆԱԿՈՎ Ֆրանսիական հեղինակավոր «Մարիան մելոդի» ֆիրման թողարկել է ֆրանսահայ նշանավոր երգչուհի Ռոզի Արմենի (Հովհաննիսյան) կրկնակ խտասկավառակը: Այն ընդգրկում է երգչուհու գործունեության առաջին շրջանի 46 երգերը, ստեղծված 1961-1968 թվականներին: Երգերը հիմնականում ֆրանսերեն են: Հիշենք նաեւ, որ սիրված երգչուհին վերջերս տեսագրել էր «Օտարություն» զուգերգըՙ հայաստանցի երիտասարդ երգիչ Սեւակ Ամրոյանի հետ: |