Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցած 15 տարիների ընթացքում ձեռք բերեց բազմաթիվ բարեկամներ եւ բնականաբար նաեւՙ չկամներ: Քավ լիցի, մենք չենք սպասում, որ բոլորը պարտավոր են մեզ սիրել: Մենք միշտ պատրաստ ենք լսել նաեւ որեւիցե առողջ քննադատություն, եթե դա անում են իրազեկ եւ սրտացավ մարդիկ:
«Ձայն չունի...»: Ինչքա՜ն եմ լսել այս արտահայտությունը նախՙ իմ, այնուհետեւ` Սուրենի մասին... Իսկ Չմշկյանն ասում էր (նախՙ իմ, ապաՙ Սուրենի մասին). «Կտեսնեք, որ լա՛վ էլ ունի...»: Եվ ես շարունակել եմ առանց կոտրվելու, անվերապահորեն վստահելով իմ աննման ուսուցչուհուՙ Մարիամ Չմշկյանի խոսքին, հաստատել նրա խոսքի ճշմարտացիությունը ե՛ւ իմ, ե՛ւ Սուրենի օրինակով:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկ տարուց ավելի անդորր էր տիրում։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը Կոնստանտին Օրբելյանին նշանակեց թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրենՙ վստահ, որ մաեստրոն այս կառույցը ոտքի կկանգնեցնի։ Նա վստահ էր, որ դիրիժորը կօգտագործի իր միջազգային կապերը եւ այդկերպ օգտակար կլինի մեր օպերային ...
«Մի օր ես եմ նվագելու այդպես», մտածել է Հայկ Հովսեփյանը 2007-ին Բոստոնում լսելով իր զարմիկիՙ մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանի համերգը «Սիմֆոնի Հոլում»: Հակառակ ծնողների պնդումներին, որ բավականաչափ երաժիշտներ կան ընտանիքում եւ որ ճանապարհը շատ բարդ է լինելու, Հայկը, իր ներքին ձայնին ընդառաջ գնալով, 11 տարի անց իրականացրել է իր երազանքը: Նա ...