...1974 թվականի գարնանը Սանկտ-Պետերբուրգից, որ այն ժամանակ դեռ կոչվում էր Լենինգրադ, Հայաստան, Երեւան եկան երկու հրաշալի անձինքՙ գրող եւ գրականագետ Վլադիմիր Սոլովյովը եւ իր տիկինըՙ գրող, արվեստաբան Ելենա Կլեպիկովան :
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» նոր ներկայացումը հանրության շրջանում եւ զանգվածային լրատվամիջոցների անդրադարձներում մեծ ռեզոնանս է առաջացրել: Հանրապետության տարբեր վայրերից, նաեւ Երեւանից նախապես տոմսեր են պատվիրում, գնում Գյումրիՙ հատուկ այդ ներկայացումը դիտելու: Լրատվամիջոցները լուսաբանել էին նաեւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի այցը Գյումրու թատրոն. տեսանյութերի ...
Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքը շատերիս հայտնի է դպրոցական դասագրքերից: Այնտեղ առկա է «կայսերական թատրոնների երգիչ» Ջափինյանի դրվագային, սակայն տպավորիչ կերպարը: Թիֆլիսահայ լրագրի խմբագրության ցուրտ սենյակում նստած աշխատում են թերթի քարտուղարն ու պատմվածքի գլխավոր հերոս Պատրիկյանը, երբ սենյակ է մտնում այս Ջափինյանը, դժգոհում շոգից, ասում «Իբրեւ հայ երգիչ, իմ բարոյական ...