Կարմիրի ֆենոմենը բացահայտվել է վաղուց. կարմիրը գրավիչ է, ձգող: Կարմիր գորգն այս անգամ «Արամ Խաչատրյան» համերգասրահի մուտքի առջեւ էր փռված: Կինոյի հետ կապ ունեցող ու չունեցեղ հանդիսականները հրավիրատոմսերով, երեկոյան հանդերձանքով, փորձելով քայլքին հանդիսավորություն հաղորդելՙ անցան կարմիր գորգի վրայովՙ վայելելով գոնե 10-20 վայրկյան իրենց կարեւորված զգալու բերկրանքը: 15 տարի անընդմեջ նույն ...
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական եւ համայնքային թանգարաններիցՙ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված եւ սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր եւ այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին:
Շարունակելով «Ազգի» նախորդ համարից սկսած աֆրիկահայ թեմանՙ հիշենք նաեւ կյանքի մեծ մասն ԱՄՆ-ում ապրած եւ ստեղծագործած Ալեքսանդր (Սկունդեր) Պողոսյանին , որ համարվել է Աֆրիկայի պատմության ամենահայտնի նկարիչը: Չափազանցություն չկա, քանի որ նա առաջին աֆրիկացի նկարիչն էր, որի գործերը ցուցադրվել են միջազգային ցուցահանդեսներում: Նա առաջին եթովպացի նկարիչն էր, ...
Եգիպտահայ համայնքի «Ջահակիր» ազգային, գրական եւ ընկերային շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ պարբերականի ժրաջան աշխատակիցներից, երաժշտագետ Հայկ Ավագյանը հավելված-գրքույկներ է լույս ընծայել նվիրված տարբեր առիթների: Դրանցից երեք հաջորդական (ԺԲ, ԺԳ եւ ԺԴ) հավելվածները նվիրված են եղել մեծանուն գրող, հրապարակախոս եւ գրաքննադատ Արփիար Փիլիպոսի Արփիարյանի սպանության 110-ամյակին: Առաջինում ...
ՀՀ ժողովրդական արտիստ, Միջազգային Մեծ հանրագիտարանի ոսկե մեդալակիր, Երեւանի քաղաքապետարանի ոսկե մեդալակիր, Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի եւ Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանի անունը վաղուց հայտնի է Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, ունկնդիրների լայն շրջանում: Նա իր պրոֆեսիոնալ համերգային եւ մանկավարժական գործունեությունը սկսել է 1970-ականներին: Հասմիկ ...
Հայ եւ հնդիկ ժողովուրդների մշակութային փոխհարաբերությունները դարերի պատմություն ունեն եւ պատմության որոշակի հատվածներում նույնիսկ ներթափանցված են: Հայերի մտապատկերում Հնդկաստանն ու նրա ժողովուրդը նախապատմական քաղաքակրթության մի կենտրոն են, որից սկիզբ են առնում ու աշխարհի չորսդին են սփռվում Արեւելքի համահավաք գույներն ու մշակույթը, փիլիսոփայությունն ու կենսաձեւը, որ հազարամյակներ շարունակ ապացուցել է աշխարհին ...
Հունիսին լրացավ 50 տարի այն օրից, երբ դասընկերներիս հետ հուզումնալից ապրումներով եւ ապագայի վառ հույսերով ավարտեցինք Լենինականի Մեսրոպ Մաշտոցի անվան 29-րդ միջնակարգ դպրոցը: Դպրոց, որը հիմնադրվելով 1962 թվականին, շուտով իր կրթադաստիարակչական ուրույն մեթոդներով, իր աշակերտական «Երազողների համալսարանով» ու շատ այլ հետաքրքրություններով ճանաչում գտավ ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաեւ ողջ ...
«Գորիսըՙ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի մեկնարկը տրվեց «Զանգեր» հուշարձանի բացման արարողությամբ: Հուշարձանի հեղինակ Սեւադա Զաքարյանի խոսքով, Իշխանասարի փեշերից բերված քարերով կառուցված այս հուշարձանը Գորիսի, նրա բնապատկերների օրգանական շարունակությունն է. «Սյունիքի խորհրդանիշներից մեկի` «Զանգերը» վերակառուցելու միտքն առաջացել է դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին: «Զանգերը» ոչ միայն ...