ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Թանգարաններից վերցված եւ չվերադարձված առարկաները վերադարձնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը զգուշացնում է, որ տարբեր տարիներին ՀՀ պետական եւ համայնքային թանգարաններիցՙ պատկերասրահներ, տուն-թանգարաններ, պատմության, երկրագիտական թանգարաններ, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ժամանակավոր պահպանության հանձնված եւ սահմանված կարգի խախտմամբ չվերադարձված, ինչպես նաեւ օրենքի խախտմամբ տրամադրված թանգարանային առարկաները (նկարներ, թանկարժեք իրեր, հուշային իրեր եւ այլն) անհրաժեշտ է անհապաղ վերադարձնել թանգարաններին: Տեղեկացնում ենք, որ չվերադարձնելու դեպքումՙ հարցի լուծումը վերապահվելու է իրավապահ մարմիններին: |