ԵՐԿՈՒ ՀՊԱՆՑԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՀԵՏ Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ Հեռավոր 1975-ի սեպտեմբերյան մի խաղաղավետ երեկո Երպետհամալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Սմբատ Ավագյանը ինձ ու համակուրսեցուս` Կարինե Արամյանին «Արմենիա» հյուրանոց տարավ: Այստեղ մենք այցելեցինք Մոսկվայից ժամանած հայտնի գրականագետ, պրոֆեսոր Արշավիր Արշարունուն: Զրույցի ընթացքում պրոֆեսորը մեզ պատմեց ԽՍՀՄ հիմնադիր Վ. Ի. Լենինի հետ իր հանդիպումների մասին, խորին ակնածանքով հիշատակեց ժամանակի լուսավոր մարդկանցից Ա. Լունաչարսկու, Ն. Մառի անունները, որոնց հետ 1920-ական թվականներին աշխատել է, հիմնադրել - խմբագրել «Գրական հանրագիտարան»-ը - այլն, - այլն: Մոտ երկու ժամ տ-ած զրույցն ասես մեր համալսարանական դասի շարունակությունը լիներ` ակադեմիական կոկիկ խոսքով ու ոճով -, անկեղծ ասած, այսօր այդ հանդիպումից սրտումս էական բան չի մնացել: Այ ուրի՜շ էր քիչ անց Ամիրյան փողոցում Հովհաննես Շիրազի հետ մեր` թեկուզ- շատ կարճատ-, «ոտքի վրա» պատահական հանդիպումը: Հախուռն, բնական, մարդկային ջերմությամբ առլեցուն այդ քաղցր հուշ-պատառիկը հիմա էլ վառ է իմ սրտում... ...Մաշտոցի պողոտան ողողած լույսերի միջով ահա դեպի մեզ է գալիս ժողովրդի պաշտելի բանաստեղծը` առյուծաբաշ գլուխը վեհորեն աջ ու ահյակ թեքելով, մարդկանց սրտազեղ ողջյուններին պատասխանելով: Մեր դասախոսը, ձեռքերը լայն տարածած, մոտեցավ Շիրազին, ողջագուրվեց ու հանդիսաձայն ասաց. - Ջերմագին ողջո՛ւյն արդի հայ պոեզիայի Առյուծին: Պոետական ինքնասիրությունից փոքր-ինչ շոյված` Շիրազը ուսերը թեթ- ցնցեց, լայն ժպտաց ու այսպես խոսեց. - Գիտեք, ոմանք ինձի Առյուծ կանվանեն, որ ես իրենց աղվես չըսեմ... Դու էդոնցից չես, չէ՞, Սմբա՛տ: Թնդաց բոլորիս առողջ ծիծաղը: Լսել էինք, որ ոչ ոք չէր նեղանում մեր անկանխատեսելի կենդանի դասականի դիպուկ բնութագրումներից, թեկուզ- վիրավորական խոսքից... - Սերժ, հիմա մեր անունները կհարցնի ու քո ոչ հայկական անունը «պայթյուն» կառաջացնի, ճարդ տես,- ականջիս տագնապ հնչեցրեց Կարինեն: Մենք, իհարկե, ծանոթ էինք Շիրազի նա- այն բանաստեղծություններին, որոնցում հայրենապաշտ պոետը երգիծել է ոչ հայեցի անձնանունները, խարազանել մեր բնակավայրերի խորթ, օտարաշունչ անվանումները: Ով խուժել է` մի բան տիրել, Իր անունն է վրան դրել... - Սմբատ, էս սիրուն ջահելները ուսանողներդ ե՞ն,- ակնաթով հայացքը վրաներս` հարցրեց մեր դասախոսին, ապա դարձավ մեզ: - Ձեր անունները ինձի կբաշխե՞ք: Լսեց Կարինե անունը - աչքերը նկատելիորեն ժպտացին: Հարցական հայացքը հիմա էլ ինձ վրա հառեց. - Սեր,- ասացի` անվանս «աղմկահարույց» վերջին տառը ուղղակի «կուլ տալով»: - Սերո` չէ, Սերոբ էլ` չէ, ճի՞շտ լսեցի, հենց Սե՞ր: Ես կրկին հաստատեցի: Եվ նա շիրազավայել ընդհանրացումով եզրափակեց «նոր» անվանս հետ կապված «խնդիրը»` ասելով. - Սե՛ր: Լա՜վ է: Էս աշխարհում ամեն լավ բան սիրուց կծնվե... ...Ճշմարիտ է, «պայթյունը» չկայացավ, սակայն մինչ- օրս հոգուս խորքում կռիվ ու վեճ կա` ինչո՞ւ խաբեցի մեծն Շիրազին: Սակայն նույն պահին ներսումս հակընդդեմ մի ուրիշ ձայն էլ է հնչում` իսկ ինչո՞ւ վիշտ ու զայրույթ պատճառեի սիրելի պոետին... *** Հիշարժան է 1978-ին Եր-անի Արվեստի աշխատողների տանը Հովհաննես Շիրազին տեսնելու ընդամենը երեք-չորս րոպե տ-ած բարեպատեհ առիթը: Այստեղ հանրապետության բոլոր քաղաքներից ու շրջաններից «Գիտելիք» ընկերության պատասխանատուներ, դասախոսներ ու քաղաշխատողներ էին հավաքվել: Ընկերության պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի բացման խոսքի ավարտի պահին դահլիճում շշուկներ ալիքվեցին` վա՜հ, տեսե՛ք-տեսե՛ք, Շիրա՜զը... Եվ իսկապես. ահա պատկառազդու պոետը դահլիճի սյունաշարքի կողքով վստահաքայլ անցավ, բարձրացավ նախագահություն: Մի պահ քար լռություն տիրեց, քանզի անկանխատեսելի, միջոցառմանը չհրավիրված, սակայն ամենուր համաժողովրդական անկեղծ սեր վայելող բանաստեղծի մուտքը ուղղակի անակնկալ էր, Մեծահամբավ գիտնականը ոտքի կանգնեց ու ջերմ բար-եց Շիրազին: - Ժողովրդիս պարծանք-գերաստղ, մեծահարգ Վիկտոր Համազասպի,- ասաց բարձր, խրոխտ ու ընդգծված հարգալիր շեշտով,- նոր լույս տեսած գիրքս եմ Ձեզ ընծա բերել: Եվ մինչ գիրքը կհանձներ անվանի գիտնականին, բացեց այն էջը, ուր զետեղված ընտանեկան լուսանկարի կենտրոնում ալեհեր պոետն է` թ-ատարած արծվի պես ութ զավակներին հովանի արած: - Կուզեմ Դուք էլ, այս մարդիկ էլ, ամեն Աստծո օր ժողովրդին ասեք, որ մեր եղեռնազարկ ազգը միայն բազմանալո՜վ, ուժեղանալո՜վ պիտի բուժե սրտի խորունկ վերքը... Ահավասիկ, ես դրա օրինակը տվել եմ,- ասաց արագ, հանձնեց գիրքը ու իջավ, քայլերն ուղղեց դահլիճի ելքը: Բոլորս ոտքի կանգնեցինք, սրտահույզ, բուռն ու անկեղծ ծափողջյուններով ճանապարհեցինք մեր կենդանի դասականին... |