RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «Անուշ» օպերայի հայ-ֆրանսիական նախագծի գլխավոր հովանավոր

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1169, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 44

ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՆՈՐՈՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՎԱԾ ՕՊԵՐԱՅԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանը եւ ֆրանսիացի խորեոգրաֆ Նիկոլա Մյուզենը նոր շունչ են հաղորդել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային: Մեկդարյա ստեղծագործական պատմություն արձանագրած օպերայի նոր մեկնաբանությունը համայն մարդկությանն ուղղված յուրօրինակ համարձակ կոչ է. վերանայել իրողությունների հանդեպ հասարակական կոշտ կարծրատիպերը` դրսեւորելով քաղաքակիրթ վարքագիծ եւ մարդասիրություն:

Հայ եւ ֆրանսիացի մասնագետների համատեղ աշխատանքը կոնցեպտուալ եւ տեխնոլոգիական նոր լուծումների համադրություն է, որը կյանքի կոչելու ընթացքում ռեժիսորն ու պարուսույցը ձգտել են չդավաճանել Տիգրանյանի մեկնաբանությանը` ժամանակի շունչ եւ խորություն հաղորդելով դրան: Մտահղացման, ֆինանսական եւ արտադրության տեսնակյունից հավակնոտ այս նախագիծը կյանքի կոչելու համար պահանջվել է շուրջ երկու տարի:

«Կան ստեղծագործություններ, որոնք ծնվում են ժամանակի հետ եւ արժանանում հավանության: Գոյություն ունեն, սակայն այնպիսիսք, որոնք երբեք չեն կորցնում իրենց փայլն ու արդիականությունը` անվերապահորեն ընդունվելով որպես իրական արժեք: Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի, գրական ժառանգությունը հենց այդպիսիներից է: Նրա «Անուշ»-ը վաղուց դադարել է հայկական բնաշխարհի մի գողտրիկ անկյունի` Լոռվա անցուդարձ ներկայացնող պոեմ լինելուց: Հանճարեղ պարզ եւ նույնքան խորը բովանդակություն ունեցող պոեմն այսօր արդեն ընկալվում է որպես համամարդկային արժեք: Հպարտություն է հովանավորել մի նախաձեռնություն, որի նպատակը Թումանյանի արժանի հիշատակը նորովի վերագնահատելու ձգտում ունի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օպերայի նոր մեկնաբանությունը կյանքի կոչելու համար գլխավոր դերակատարներն ընտրվել են կոնսերվատորիայից` մրցութային կարգով: Բեմական գործողությունների պատկերն առավել ամբողջական է դարձրել էկրանին ցուցադրվող Լոռվա բնապատկերը:

Նոր «Անուշ»-ը խոստանում է լինել գարնան ամենանշանակալի եւ քննարկվող մշակութային իրադարձությունը Հայաստանում: Այն ցուցադրվելու է նաեւ Փարիզում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ