ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՌԵԿՈՐԴ ՍԱՀՄԱՆԵՑ Հրաձգության աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի հիշատակին էր նվիրված գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Վազող թիրախ խառը վազք 10 մետրից հրաձգությունում Լիլիթ Մկրտչյանը հանրապետության նոր ռեկորդ սահմանեցՙ վաստակելով 369 միավոր: Նույն վարժության տղամարդկանց մրցումներում բոլորից դիպուկը Ռազմիկ Մինասյանն էր: Օդամղիչ ատրճանակով 10 մետր վարժությունում աղջիկներից հանրապետության չեմպիոնուհի հռչակվեց Գոհար Դանիելյանը: Մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրին Նինա Թորոսյանն ու Մարիամ Խաչատրյանը: Տղամարդկանց մրցավեճում ուժեղագույնը Զավեն Իգիթյանն էր: Օդամղիչ հրացանով 10 մ վարժությունում տղամարդկանց մրցավեճում չեմպիոն հռչակվեց Հրաչ Բաբայանը, իսկ աղջիկներից ամենադիպուկը Սուսաննա Հովհաննիսյանն էր: Վազող թիրախ նորմալ վազք 10 մ վարժությունում տղամարդկանցից լավագույնը Ռազմիկ Մինասյանն էր, կանանցիցՙ Լաուրա Ավետիսյանը: |